Research Physicist

Միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոն ՓԲԸYerevanstaffamδημοσιεύθηκε 24/09/2026

Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը հրավիրում է որակավորված հետազոտող ֆիզիկոսի՝ միանալու մեր թիմին և իր մասնագիտական գիտելիքն ու փորձը ներդնելու միջուկային անվտանգության ոլորտում իրականացվող հետազոտական, վերլուծական և տեխնիկական աշխատանքներում։

  • Միջուկային անվտանգության ոլորտում վերլուծությունների և հետազոտությունների իրականացում։
  • Միջուկային կայանների անվտանգության գնահատման հաշվարկային և վերլուծական աշխատանքների իրականացում։
  • Ֆիզիկական երևույթների մոդելավորում, հաշվարկային տվյալների մշակում և վերլուծություն, արդյունքների գնահատում։
  • Միջուկային անվտանգության ոլորտում նոր տեխնոլոգիաների, ժամանակակից մոտեցումների և զարգացման միտումների ուսումնասիրություն։
  • Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկների կառուցման հնարավոր տարբերակների և ժամանակակից միջուկային տեխնոլոգիաների անվտանգության հետ կապված հետազոտությունների իրականացում:
  • Միջազգային փորձի, գիտատեխնիկական հրապարակումների, անվտանգության ստանդարտների և լավագույն փորձի ուսումնասիրություն ու դրանց կիրառման վերաբերյալ առաջարկությունների մշակում։
  • Միջուկային անվտանգության ոլորտի կարգավորող, մեթոդական և խորհրդատվական փաստաթղթերի նախագծերի մշակում։
  • Ազգային և միջազգային գիտատեխնիկական ծրագրերին և նախագծերին մասնակցություն։
  • Հաշվետվությունների, վերլուծական նյութերի և այլ տեխնիկական փաստաթղթերի պատրաստում։
  • Ֆիզիկա մասնագիտությամբ կամ համապատասխան բնագիտական/ինժեներական բարձրագույն կրթություն։
  • Կարող են դիմել մագիստրատուրայի ուսանողները, մագիստրոսի աստիճան ունեցող անձինք, ասպիրանտները և գիտությունների թեկնածուի (PhD) գիտական աստիճան ունեցող մասնագետները;
  • Ֆիզիկայի և մաթեմատիկայի հիմնարար գիտելիքներ։
  • Վերլուծական մտածողություն և գիտատեխնիկական խնդիրների լուծման կարողություն;
  • Հաշվարկային մեթոդների, տվյալների մշակման կամ ծրագրավորման գործիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
  • Միջուկային ֆիզիկայի, ռեակտորային ֆիզիկայի, միջուկային ճարտարագիտության կամ միջուկային անվտանգության ոլորտում գիտելիքները կամ հետազոտական փորձը կդիտարկվեն որպես առավելություն։
  • Հայերենի ազատ տիրապետում, անգլերենի և/կամ ռուսերենի տեխնիկական իմացություն՝ մասնագիտական գրականության հետ աշխատելու և մասնագիտական հաղորդակցության համար։
  • Նոր գիտելիքներ և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու պատրաստակամություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու ունակություն։
  • Մասնագիտական որակավորումը շարունակաբար զարգացնելու ձգտում։

Մենք առաջարկում ենք

  • Հետաքրքիր աշխատանք Հայաստանի միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտի առաջատար գիտատեխնիկական կազմակերպությունում։
  • Գիտելիքները իրական ինժեներական և անվտանգության խնդիրների լուծման համար կիրառելու հնարավորություն։
  • Մասնակցություն Հայաստանի գործող և ապագա միջուկային էներգետիկ ծրագրերի անվտանգության հետ կապված աշխատանքներին։
  • Մասնագիտացում և շարունակական կատարելագործում միջուկային անվտանգության ոլորտում։
  • Փորձառու մասնագետների հետ համատեղ աշխատանք և գիտելիքի փոխանցում։
  • Մասնագիտական վերապատրաստումների և միջազգային ուսումնական ծրագրերի մասնակցության հնարավորություններ։
  • Մասնակցություն ազգային և միջազգային գիտատեխնիկական նախագծերին։
  • Համագործակցություն միջազգային և արտերկրյա գիտատեխնիկական կազմակերպությունների հետ։
  • Մասնագիտական և գիտական կարիերայի առաջխաղացման հնարավորություն։

Վարձատրություն

Մրցունակ և բանակցելի՝ կախված թեկնածուի կրթությունից, գիտական աստիճանից, մասնագիտական գիտելիքներից, հմտություններից, աշխատանքային փորձից և իրականացվող նախագծերում ներգրավվածությունից։ Նախատեսվում են նաև պարբերական պարգևատրումներ։

Ինչպես դիմել

Դիմումը և CV-ն կարող եք ուղարկել info@nrsc.am   էլեկտրոնային հասցեին։

Խնդրում ենք էլնամակի Subject տողում նշել «Հետազոտող ֆիզիկոս - միջուկային անվտանգություն»։

Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը ողջունում է ինչպես նորավարտ հետազոտողների, այնպես էլ համապատասխան գիտական ​​և տեխնիկական փորձ ունեցող մասնագետների դիմումները։

Υπεύθυνοι επικοινωνίας

Αναφέρονται από τον εργοδότη στην αγγελία — για ερωτήσεις και την αίτησή σου.