Ներդրողների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացման վարչության մասնագետ
About the company
ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ-ը փնտրում է Ներդրողների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացման վարչության մասնագետ՝ թիմին միանալու համար
Your tasks
- Միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների ուսումնասիրություն, Բանկում դրանք ներդնելուն նպատակաուղղված աշխատանքների իրականացում և նախնական բանակցությունների վարում:
- Ֆինանսական կազմակերպությունների և ներդրողների հետ կնքվելիք վարկային պայմանագրերի (փոփոխությունների, լրացումների) կազմման գործընթացին աջակցում, պայմանագրերի պայմանների քննարկում շահագրգիռ ստորաբաժանումների հետ, պայմանագրերի կնքման գործընթացի կազմակերպում, վերլուծությունների իրականացում, անհրաժեշտության դեպքում երեք լեզուներով պրեզենտացիաների պատրաստում,
- Վարկային պայմանագրերի կնքման, վարկային միջոցների ստացման նախապայմաններով պահանջվող փաստաթղթերի պատրաստում, հավաքագրում, պահանջվող հաշվետվությունների կազմում, մյուս ստորաբաժանումների կողմից հաշվետվությունների տրամադրման կազմակերպում, վարկային միջոցների հերթական մարումների հսկում, ներգրավված ֆինանսական միջոցների տեղաբաշխման վերաբերյալ բիզնես ստորաբաժանումներին տեղեկատվության պարբերական տրամադրում:
- Միջազգային ֆինանսական նոր գործիքների և գործընկերների հայտնաբերման նպատակով ինտերնետ ցանցի և այլ տեղեկատվական աղբյուրների միջոցով ուսումնասիրությունների իրականացնում,
- Նոր գործընկեր ֆինանսական կազմակերպությունների և հիմնադրամների կողմից Բանկի պատշաճ համալիր ուսումնասիրման (Due Diligence) գործընթացի կազմակերպում, վերջիններիս կողմից պահանջվող տեղեկատվության մշակում և տրամադրում,
- Բանկի գործընկեր ֆինանսական կազմակերպությունների, վարկանշային կազմակերպությունների հետ ընթացիկ գրագրության ապահովում, առաջացած խնդիրների պարզաբանում, վերջիններիս կողմից պահանջվող տեղեկատվության մշակում և տրամադրում,
- Բանկի կողմից արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման հետ կապված գործընթացների կազմակերպում, այդ թվում
- Պարտատոմսերի և Բաժնետոմսերի Ազդագրի, դրանց հերթական լրացումների, սույնի հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի պատրաստում, հրապարակային առաջարկի մշակում և գրանցում Կենտրոնական Բանկում,
- Հայաստանի ֆոնդային բորսա ԲԲԸ համապատասխան հարթակում ցուցակման կազմակերպում /Բանկի արժեթղթերի հետ կապված փաստաթղթերի հավաքագրում և ներկայացում/,
- ՀՀ Կենտրոնական բանկ և Հայաստանի ֆոնդային բորսա ներկայացվող հաշվետու թողարկողի հաշվետվությունների պատրաստում, հրապարակում և ներկայացում,
- Ներդրումային ընկերությունների և/կամ բանկերի հետ շուկա ստեղծողի ծառայությունների մատուցման պայմանագրերի դրույթների քննարկում, պայմանագրերի կազմում,
- Բաժնետերերի տարեկան ժողովի գումարման աշխատանքների նախապատրաստում, երեք լեզուներով Բանկի տարեկան հաշվետվության պատրաստում և հրապարակում,
- Բանկային ռիսկերի համապարփակ ապահովագրության՝ (BBB)-ի հետ կապված տեղեկատվության հավաքագրում, լրացում և տրամադրում ապահովագրական ընկերությանը:
Requirements
Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության կամ միջազգային հարաբերությունների ոլորտում
Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ արժեթղթերի շուկայում, բանկային համակարգում կամ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության ոլորտում
Լեզուներ՝հայերեն, ռուսերեն, անգլերեն Համակարգչային հմտություններ՝ MS Office (այդ թվում՝ MS PowerPoint) ծրագրերի իմացություն, շնորհանդեսների պատրաստման և ներկայացման հմտություններ (Presentation skills), վերլուծական մտածողություն, թիմում արդյունավետ աշխատելու և համագործակցելու ունակություն, արագ արձագանքելու և փոփոխվող պայմաններին հարմարվելու կարողություն, արդյունքին և նպատակին միտված աշխատանքային մոտեցում
Պատասխանատվության բարձր զգացում, զգոնություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ, հաղորդակցման հմտություններ, նախաձեռնողականություն, կազմակերպվածություն, ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ, էթիկայի և գաղտնիության պահպանման բարձր պատասխանատվություն
How to apply
Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը` cv@unibank.am էլեկտրոնային հասցեին` Subject դաշտում պարտադիր նշելով ՙՙ Ներդրողների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացման վարչության մասնագետ՚՚
Առաջին փուլում իրականացվում է ինքնակենսագրականների վերլուծություն: Այս փուլում ընտրվելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի
Υπεύθυνοι επικοινωνίας
Αναφέρονται από τον εργοδότη στην αγγελία — για ερωτήσεις και την αίτησή σου.
- cv@unibank.amcv@unibank.am