Քարտային զեղծարարությունների կառավարման մասնագետ
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Քարտային զեղծարարությունների կառավարման մասնագետ, ով պատասխանատու կլինի քարտային գործարքների մշտադիտարկման, կասկածելի և զեղծարար գործարքների հայտնաբերման, ռիսկերի գնահատման և հաճախորդների ֆինանսական միջոցների պաշտպանության համար։
Իրականացնել վճարային քարտերով կատարվող գործարքների մոնիթորինգ և վերլուծություն՝ համապատասխան մոնիթորինգային համակարգերի միջոցով,
Իրականացնել տերմինալային գործարքների մոնիթորինգ՝ զեղծարարության ռիսկերի հայտնաբերման, կանխարգելման և կասկածելի գործողությունների բացահայտման նպատակով,
Կապ հաստատել քարտապանների հետ, կատարել անհրաժեշտ հարցումներ և ճշտումներ՝ գործարքների իսկությունն ու իրավաչափությունը հաստատելու նպատակով,
Իրականացնել վճարային քարտերի բլոկավորման/ապաբլոկավորման գործընթացներ՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան,
Պատրաստել, վարել և ներկայացնել քարտային գործարքների մոնիթորինգի, զեղծարարության դեպքերի և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ ամենօրյա հաշվետվություններ,
Մասնակցել զեղծարարության դեպքերի ուսումնասիրությանը, վերլուծությանը և կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը։
Վճարային քարտերի, քարտային գործառնությունների և զեղծարարությունների կանխարգելման ոլորտներում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
MS Office փաթեթի, մասնավորապես՝ Excel ծրագրի լավ իմացություն
SmartVista և Smart Vista Fraud Management ծրագրերի իմացություն
Անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն
Վերլուծական մտածողություն և խնդիրների արդյունավետ լուծման հմտություններ
Մանրուքների նկատմամբ ուշադրություն և բարձր պատասխանատվության զգացում
Թիմային աշխատանքի և հաղորդակցման զարգացած հմտություններ
Բարձրագույն կրթություն ֆինանսատնտեսական, բանկային, տեխնիկական կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։