Claims Manager

EFESYerevanstaffamδημοσιεύθηκε 05/11/2026

Բարձրակարգ ապահովագրական ծառայություններ մատուցող «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է իր թիմը և փնտրում պատասխանատու և եռանդուն Հայտերի կարգավորման մենեջերի։

  • Ապահովագրական հայտերի ուսումնասիրում և դրանց սպասարկման գործընթացի համակարգում,
  • Հայտերի սպասարկման ողջ գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացում,
  • Հայտերի կարգավորման գործընթացում ներգրավված աշխատակիցների աշխատանքների համակարգում,
  • Հաճախորդների հետ ակտիվ և շարունակական հաղորդակցության ապահովում,
  • Հաճախորդների հարցերին, դիմումներին և առաջացած խնդիրներին օպերատիվ արձագանքում,
  • Հաճախորդներին հայտի կարգավորման ընթացքի և հետագա քայլերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության և պարզաբանումների տրամադրում,
  • Վիճահարույց և բարդ ապահովագրական դեպքերի կարգավորման համակարգում,
  • Հաճախորդների բողոքների և դժգոհությունների ուսումնասիրում, դրանց լուծման գործընթացի համակարգում, անհրաժեշտության դեպքում՝ հանդիպումների կազմակերպում,
  • Կոնֆլիկտային իրավիճակներում հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցության ապահովում,
  • Հաճախորդի, Ընկերության, վերանորոգման կետերի և գործընթացում ներգրավված այլ կողմերի միջև համագործակցության ապահովում։
  • Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, տնտեսագիտության, կառավարման կամ հարակից ոլորտներում,
  • Աշխատանքային փորձ ապահովագրության, հաճախորդների սպասարկման կամ հարակից ոլորտներում՝ ցանկալի է,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • MS Office ծրագրերի լավ իմացություն,
  • Բանավոր և գրավոր հաղորդակցության բարձր մակարդակ,
  • Բարդ տեղեկատվությունը պարզ, հասկանալի և կառուցվածքային ներկայացնելու կարողություն,
  • Բանակցություններ վարելու զարգացած հմտություններ,
  • Խնդիրներն արագ վերլուծելու և արդյունավետ լուծումներ գտնելու կարողություն,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման և աշխատանքների պլանավորման հմտություններ,
  • Առաջնահերթություններ սահմանելու և միաժամանակ մի քանի գործընթացներ կառավարելու ունակություն,
  • Թիմային աշխատանքի և համագործակցության կարողություն,
  • Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Կարգապահություն, հետևողականություն և պատասխանատվություն։
  • Մրցակցային աշխատավարձ
  • Առողջության կամավոր ապահովագրություն
  • Ուսուցման հնարավորություն
  • Մասնագիտական աճի հնարավորություն
  • Պրոֆեսիոնալ թիմ
  • Նոր տաղանդներ բացահայտելու հնարավորություն
  • Անհատական հատկանիշներն իրացնելու հնարավորություն