Head of Terminal Network And Branch Development
EasyPay -ը փնտրում է Տերմինալային ցանցի և մասնաճյուղերի զարգացման բաժնի ղեկավարի, ով պատասխանատու կլինի ընկերության տերմինալային ցանցի և մասնաճյուղերի զարգացման, արդյունավետության բարձրացման, ընդլայնման, ինչպես նաև նորարարական և շարունակական զարգացման նախաձեռնությունների մշակման ու իրականացման համար։
EasyPay-ը ձգտում է դարձնել իր օգտատերերի ֆինանսական կյանքն ավելի պարզ։ Թիմում կարևորում ենք ազնվությունը, պատասխանատվությունն ու անընդմեջ զարգանալու ցանկությունն ու ձգտումը։
Տերմինալային ցանցի և մասնաճյուղերի զարգացման ծրագրերի մշակում և իրականացում։
Տերմինալների ցանցի ընդլայնման նոր հնարավորությունների բացահայտում և գնահատում։
Տերմինալային ցանցի և մասնաճյուղերի գործունեության արդյունավետության, եկամտաբերության մշտադիտարկում և դրանց բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում։
Տերմինալների տեղակայման վայրերի, վարձակալության պայմանների և հարակից ծախսերի վերաբերյալ բանակցությունների վարում և արդյունավետ պայմանների ապահովում։
Տարածքային զարգացման հնարավորությունների վերլուծություն և շուկայի ուսումնասիրություն։
Գործընկերների հետ գործարար հարաբերությունների ձևավորում և զարգացում։
Տերմինալային ցանցի և մասնաճյուղերի վերաբերյալ տվյալների վերլուծություն, հաշվետվությունների և առաջարկությունների պատրաստում։
Ցանցի զարգացման նախագծերի իրականացման ժամկետների, ռեսուրսների և արդյունքների վերահսկողություն։
Բաժնի աշխատակիցների աշխատանքի կազմակերպում, նպատակների սահմանում և արդյունքների գնահատում։
Բաժնի KPI-ների սահմանում, մոնիթորինգ և արդյունքների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացում։
Տարածքային ցանցի, մասնաճյուղերի կամ ֆիզիկական ենթակառուցվածքի զարգացման կառավարման փորձ։
Ռազմավարական և վերլուծական մտածողություն։
Շուկայի և տարածքային զարգացման հնարավորությունների վերլուծության հմտություններ։
Բանակցությունների և գործարար հարաբերությունների վարման բարձր հմտություններ։
Ֆինանսական և բիզնես ցուցանիշների վերլուծության կարողություն։
KPI-ների մշակման և արդյունքների կառավարման փորձ։
Բյուջետավորման և ծախսերի վերահսկման հմտություններ։
Թիմի կառավարման և աշխատակիցների զարգացման հմտություններ։
Խնդիրների արագ բացահայտման և արդյունավետ լուծումների մշակման կարողություն։
Բարձր պատասխանատվություն, նախաձեռնողականություն և արդյունքներին միտվածություն։
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել head-of-terminal-network-branch-development.easypay@e.hirebee.ai էլեկտրոնային հասցեին։ Ստացված դիմումները կդիտարկվեն սահմանված չափանիշներին համապատասխան, և հարցազրույցի կհրավիրվեն միայն հաջորդ փուլ անցած թեկնածուները։
Υπεύθυνοι επικοινωνίας
Αναφέρονται από τον εργοδότη στην αγγελία — για ερωτήσεις και την αίτησή σου.