Աբովյան մասնաճյուղի Վարկային մասնագետ
իրականացնել նախապատրաստական աշխատանքներ վարկառուների հետ,
գնահատել վարկառուների գործարարությունը և իրականացնել մոնիտորինգ, այդ թվում համայնքներ այցելության միջոցով
կազմակերպել վարկերի տրամադրման և հավաքագրման աշխատանքները,
կազմել և վարել վարկային փաստաթղթերն ու գործերը,
աջակցել գրասենյակի վարչական և գործառնական կառավարմանը,
աջակցել կազմակերպության առաքելության իրագործմանն ու ռազմավարության զարգացմանը,
ներկայացնել պահանջվող հաշվետվությունները,
իր իրավասության սահմաններում կատարել կազմակերպության քաղաքականության, կանոնակարգերի և ներքին իրավական այլ ակտերի պահանջները:
բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական),
նախապատվությունը տրվելու է ֆինանսաբանկային համակարգում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող հավակնորդներին,
ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն,
կազմակերպչական ձիրք, հաղորդակցվելու և բանակցելու կարողություններ,
ֆինանսական և վիճակագրական տվյալներ վերլուծելու ունակություններ,
հայերեն լեզվի գերազանց իմացություն,
համակարգչից օգտվելու բավարար գիտելիքներ և հմտություններ:
Ավելի քան 28 տարի է, ինչ “ԱՐԵԳԱԿ”-ը լինելով հայկական ֆինանսական շուկայի առաջատարներից մեկը, իր ծառայություններ է մատուցում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։ ԱՐԵԳԱԿ-ի ամենաարժեքավոր ակտիվը նրա աշխատուժն է: “ԱՐԵԳԱԿ” ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատողներին տրամադրում է բժշկական ապահովագրություն, հատուկ պայմաններով աշխատակիցների վարկավորման հնարավորություն, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստման հնարավորություն և իհարկե, մրցունակ փոխհատուցում: