Շուկայական և իրացվելիության ռիսկերի կառավարման թիմի մասնագետ

Acba Bank OJSCYerevanstaffamδημοσιεύθηκε 18/09/2026
Απαραίτητα:Python

Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կմիանա մեր թիմին որպես շուկայական և իրացվելիության ռիսկերի կառավարման թիմի մասնագետ։

Կազմել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով հաշվետվությունները սահմանված ժամկետներում, 

Իրականացնել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով սթրես թեստեր և սցենարային վերլու­ծու­թյուն­ներ, գնահատել սթրեսային իրավիճակի հավանականության միջակայքը և իանացնել ար­դ­յունք­ների հետադարձ ստուգման գործընթացը (backtesting),

Մասնակցել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով ռիսկի ախորժակների մշակման գործընթացին, ռիսկի ախորժակների պահպանման նկատմամբ իրականացնել հսկողություն,

Մասնակցել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով սահմանաչափերի և նպատակակետերի մշակման գործընթացին, պարբերական մոնիթորինգ իրականացնել տվյալ սահմանաչափերի և նպատակակետերի գծով,

Ուսումնասիրել մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկան և հնարավոր ապագա մի­տում­ները,

Իրականացնել գործոնային վերլուծություններ և կառուցել համապատասխան էկոնո­մե­տրի­կա­կ­ան մոդելներ,

Իրականացնել ահազանգներ շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով,

Իրականացնել հաճախորդների վարքագծային վերլուծություններ արտարժութային, տո­կո­ս­ա­դրույքի և իրացվելիության հնարավոր ռիսկերի տեսանկյունից։

Բարձրագույն կրթություն տնտեսագիտական և/կամ մաթեմատիկական ոլորտում,

Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձի առկայություն համապատասխան ոլորտում,

Մեծ տվյալների բազաների հետ աշխատելու և վիճակագրական վերլուծությունների իրա­կա­­նացման հմտություններ,

էկոնոմետրիկական մոդելների գնա­հատ­ման հմտություններ,

Տվյալների վերլուծության ծրագրերի կամ վիճակագրական փաթեթների բազային մակարդակի իմացությունը կդիտվի որպես առավելություն (SQL, Python, Eviews, Stata և այլն),

Անգլերեն լեզվի տիրապետման լավ մակարդակ (մասնագիտական գրականությունից օգտվելու, հաղորդակցվելու հմտություններ),

Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն։