Հաճախորդների սպասարկման խորհրդատու (Եղվարդ մասնաճյուղ)
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին՝ համալրելու Եղվարդ մասնաճյուղում Հաճախորդների սպասարկման խորհրդատուի աշխատատեղը։
Հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում, պատշաճ սպասարկում,
Անկանխիկ գործարքների կատարում `ընթացիկ հաշիվների բացում և փակում, ավանդների ձևակերպում և դադարեցում,
Համապատասխան քարտերի պատվիրում և տրամադրում,
Վարկերի և վարկային գծերի դիմումների ընդունում,
Հաճախորդների տվյալների կառավարում, թարմացում, հավանական հաճախորդների մասին տեղեկատվության հավաքագրում։
Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում),
Աշխատանքային փորձը ֆինանսաբանկային ոլորտում կդիտվի որպես առավելություն,
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
Հաճախորդակենտրոն մոտեցում,
Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիկաների տիրապետում,
Ներազդման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն: