Մասնաճյուղերի աջակցության, պլանավորման և հաշվետվությունների բաժնի մասնագետ

Acba Bank OJSCYerevanstaffamδημοσιεύθηκε 06/11/2026

Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կհամալրի Մասնաճյուղերի աջակցության, պլանավորման և հաշվետվությունների բաժնի մասնագետի աշխատատեղը։

  • Վաճառքի համակարգի և գործիքների մշակում, ներդրում ու կատարելագործում,
  • Վաճառքի համակարգի և գործիքների բարելավման կարիքների բացահայտում և առաջարկների ներկայացում,
  • Բանկի աշխատակիցներին վաճառքի գործիքների կիրառման վերաբերյալ խորհրդատվության և օժանդակության տրամադրում,
  • Վաճառքի գործիքներով իրականացված գործարքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված պարբերական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ստորաբաժանումներին ու ղեկավարությանը,
  • ՀՀ Կենտրոնական բանկին, ֆինանսական կառույցներին, ֆոնդերին և այլ շահագրգիռ կողմերին պայմանագրային հաշվետվությունների տրամադրում,
  • Մասնաճյուղերի գործընթացների բարելավմանն ուղղված ծրագրային և փաստաթղթային փոփոխությունների առաջարկում,
  • Գույքի, դժբախտ պատահարների և կանխավճարի ապահովագրական պայմանագրերի կնքում և դրանց հետ կապված փաստաթղթաշրջանառության վարում,
  • Բանկի պայմանագրերի շրջանակներում գործընկեր ֆոնդերի հետ աշխատանքների համակարգում,
  • Ֆոնդերի միջոցներով տրամադրվող վարկերի վերաֆինանսավորման/որակավորման հայտերի կազմում և ներկայացում:
  • բարձրագույն կրթություն,
  • թվային հմտություններ,
  • բիզնես վերլուծությունների հմտություններ,
  • անալիտիկ (վերլուծական) մտածողություն և տվյալների հետ աշխատելու հմտություններ,
  • ներկայացման հմտություններ,
  • օտար լեզուների իմացություն։