Infrastructure / HVAC Engineer
Ենթակառույցի / HVAC Ինժեները պատասխանատու է հիմնական բազային կայանների (ՀԲԿ) և Ընկերության տեխնիկական, վարչական տարածքների էլեկտրասնուցման՝ ներառյալ այլընտրանքային էներգիայի աղբյուրները և օդափոխության համակարգերի շահագործման, վերանորոգման, նորացման/արդիականացման աշխատանքների պլանավորման, իրականացման, վերահսկողության և ընդունման համար, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում՝ վերը նշված խնդիրների ինքնուրույն կատարման համար։
Պաշտոնատար անձը ստանձնում է պատասխանատվություն իրեն վստահված ապրանքային, նյութական, ինչպես նաև դրամային արժեքների պակասորդի և կորստի համար:
Հիմնական բազային կայանների այլընտրանքային էներգիայի համակարգերի սպասարկման աշխատանքների կազմակերպում, արդիականացման աշխատանքների պլանավորում, ինչպես նաև նոր տեղակայումների իրականացում;
Հիմնական բազային կայաններում 48Վ հաստատուն և 220 Վ փոփոխական լարման սնուցման համակարգերի սպասարկման աշխատանքների կազմակերպում, արդիականացման աշխատանքների պլանավորում և իրականացում;
Հիմնական բազային կայաններում ենթակառույցի համակարգերի, գեներատորների և օդորակիչների, սպասարկման աշխատանքների կազմակերպում, արդիականացման աշխատանքների պլանավորում և իրականացում;
Անհրաժեշտ սարքավորումների, համակարգերի և նյութերի տեխնիկական պահանջների մշակում, գնման գործընթացների կազմակերպում, մատակարարների ընտրություն և պայմանագրերի կնքում;
Հաստատուն և փոփոխական լարման սնուցման համակարգերի պլանավորում և իրականացում նոր գրասենյակային և տեխնոլոգիական տարածքներում, ինչպիսիք են նոր սպասարկման կենտրոնները, նոր տվյալների կենտրոնները և ընկերության գլխամասային մասնաշենքերը:
Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում;
Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;
Շինարարական նորմերի և կանոնների իմացություն;
Ֆիզիկայի և Էլեկտրատեխնիկայի բազային գիտելիքներ;
Ենթակառույցի համակարգերի շահագործման աշխատանքների անվտանգության կանոնների իմացություն;
Ստուգիչ-չափիչ գործիքներից օգտվելու հմտություն;
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն;
Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office, AutoCAD, այլ առնչվող ծրագրեր );
Սեղմ ժամկետներում մի քանի առաջադրանքների կազմակերպման և իրագործման ունակություն;
Արդյունավետ հաղորդակցման, խնդիրների լուծման, աշխատանքների պլանավորման և հաշվետվությունների կազմման հմտություններ;
Հարմարվողականություն/ճկունություն;
Թիմային աշխատանք և համագործակցություն։
Միացի՛ր մեզ և կստանաս՝
Առողջության ապահովագրություն,
Ամենամսյա ծառայողական բջջային կապի փաթեթ,
Պարգևավճարներ,
Ուսուցման և զարգացման հնարավորություններ,
Որոշակի վճարովի հանգստյան օրեր,
Հատուցումների և հավելավճարների մրցակցային փաթեթ:
Viva-ն երաշխավորում է դիմորդների ընտրության արդար և թափանցիկ գործընթացն առանց որևէ տարիքային, ռասայական, գենդերային խտրականության՝ անկախ ֆիզիկական կարողությունների սահմանափակումից կամ սոցիալ-քաղաքական դիրքորոշումից: