Waiter
Tato pozice již není inzerována
Zdroj inzerát odstranil — ucházet se přes původní odkaz již není možné.
Սիրո՞ւմ եք շփվել մարդկանց հետ, հետաքրքրվա՞ծ եք գինու մշակույթով և գնահատո՞ւմ եք բարձրակարգ սպասարկումը։ Մենք փնտրում ենք բարեհամբույր, պատասխանատու և եռանդուն մատուցողների՝ մեր նոր ռեստօռանաին համալիրի թիմին միանալու համար։ Արագածոտնի մարզի սրտում՝ Աշտարակ քաղաքում գտնվող մեր գինեգործարանում, մենք ստեղծում ենք ջերմ և հյուրընկալ միջավայր, որտեղ հյուրերը վայելում են համեղ ուտեստներ, բացառիկ գինիներ և անմոռանալի սպասարկում։
- Ջերմորեն դիմավորել հյուրերին և ապահովել նրանց բարձրակարգ սպասարկումը։
- Ողջունել հյուրերին, ընդունել պատվերները և մատուցել ուտեստներն ու խմիչքները՝ պահպանելով պրոֆեսիոնալ և բարեհամբույր վերաբերմունք։
- Հյուրերին ներկայացնել գինիների տեսականին և անհրաժեշտության դեպքում օգնել ընտրության հարցում։
- Հետևել սեղանների մաքրությանը և պատրաստվածությանը հյուրերի ընդունելությունից առաջ և ընթացքում։
- Համագործակցել խոհանոցի և բարի անձնակազմի հետ՝ պատվերների ժամանակին և որակյալ մատուցումն ապահովելու համար։
- Քաղաքավարի և պրոֆեսիոնալ կերպով արձագանքել հյուրերի հարցերին, խնդրանքներին և նկատառումներին։
- Լավ տիրապետել մենյուին, ռեստորանի կոնցեպտին, բրենդինգին և պատմությանը՝ հյուրերին համապատասխան և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար։
- Նախկին աշխատանքային փորձ մատուցողի կամ հաճախորդների սպասարկման ոլորտում (ռեստորանային կամ գինեգործական ոլորտում փորձը պարտադիր է)։
- Սպասարկման բարձր մշակույթ և մարդկանց հետ աշխատելու հաճույք։
- Լավ հաղորդակցման հմտություններ և արագ կողմնորոշվելու կարողություն։
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն։
- Գինու տեսականու, համտեսի և մատուցման վերաբերյալ համապատասխան գիտելիքներ։