Գանձապահ Upay ընկերությունում / ք. Երևան /
«ՅՈՒՓԵՅ» ՓԲ ընկերությունը վճարահաշվարկային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2018 թվականին։
«ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ-ն փնտրում է ակտիվ և եռանդուն աշխատակիցների, ովքեր կիրականացնեն հաճախորդների սպասարկում և վճարումների ընդունում Երևանի վաճառքի և սպասարկման կենտրոններում՝
ՀԱՍՑԵ՝ Կոմիտաս 30, Զեյթուն, Հյուսիսային 1
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթ, 8-ժամյա աշխատանքային գրաֆիկ։
Հաճախորդների սպասարկում ընկերության մասնաճյուղերում,
Հաճախորդի նույնականացում,
Բոլոր տեսակի վճարումների ընդունում (կոմունալ, հարկեր, տուրքեր, վարկեր և այլն),
Գործարքների փաստաթղթավորում:
Բարձրագույն կրթությունը ցանկալի է,
Համակարգչային հմտություններ - MS Office (Word, Excel), ինտերնետից օգտվելու հմտություն,
Լեզուներ - հայերեն, ռուսերեն (պարտադիր), անգլերեն (ցանկալի),
Լարված իրավիճակների կառավարման հմտություններ,
Հաղորդակցման և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ,
Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք: