Բջջային կայանների և ենթակառուցվածքների սպասարկման ինժեներ
Մենք փնտրում ենք Ինժեներ Բջջային կայանների սպասարկման թիմում, ով իրականացնելու է ռադիոսարքերի, ալեհավաքների և հեռահաղորդակցության բնագավառին վերաբերող այլ սարքավորումների տեղակայում, սպասարկում և վերանորոգում։
Ռադիոսարքերի, ալեհավաքների և ռադիո հեռահաղորդակցության բնագավառին վերաբերող այլ սարքավորումների տեղակայում բաժանորդների մոտ և բազային կայաններում
Ռադիոկապուղիների (ռադիոկամուրջներ և կետ-կետ միացումներ) կառուցում
Տեղակայման և սպասարկման աշխատանքների կատարում տանիքների, կայմերի, աշտարակների և հարթակների վրա
Մալուխների, մալուխատարերի անցկացում և միացումներ
Պարանային աշխատանքների կատարում
Հաստատուն հոսանքի սնուցման սարքերի, ակումուլյատորների, պահարանների և այլ հարակից սարքավորումների տեղակայում
Wi-Fi ցանցերի կառուցում
Անհրաժեշտության դեպքում մեկնել գործուղումների ՀՀ տարածքով
Բարձրագույն կրթություն տեխիկական ոլորտում
Վարորդական իրավունիք առկայաություն (B, C)
Աշխատանքային փորձը կդիտվի առավելություն
Օպտիկամանրաթելային ցանցի իմացություն
Բարձրության վրա աշխատելու պատրաստվածություն (մինչև 40մ․)
Ժամանակի ճիշտ կառավարում
Ճկունություն տարբեր իրավիճակներում
Սթրեսակայունություն
Դիմելու համար պարզապես սեղմի՜ր Apply now/Դիմել հիմա կոճակը։