Commercial Director
Փնտրում ենք կոմերցիոն տնօրեն:
- Ռազմավարություն՝ տարեկան կոմերցիոն ռազմավարության և կոմերցիոն բյուջեի մշակում և իրագործում, վաճառքի և մարքեթինգի պլանների (KPI-ներ) ձևավորում ու դրանց կատարման վերահսկում, շուկայի, մրցակիցների, սպառողական միտումների և նոր հնարավորությունների մշտական վերլուծություն։
- Վաճառք՝ ամսական և եռամսյակային վաճառքի պլան, վաճառքի ձագարի կառավարում Odoo CRM-ում, կոնվերսիա՝ հայտ → չափագրում → առաջարկ → պայմանագիր, վաճառքի կանխատեսում։
- Գնագոյացում՝ գնագոյացման քաղաքականության, զեղչային համակարգերի և ակցիաների մշակում, B2B և դիլերային հատուկ պայմաններ։
- Մարքեթինգ՝ մարքեթինգային ռազմավարության կազմում և վերահսկում՝ ուղղված բրենդի ճանաչելիությանը և հաճախորդների ներգրավմանը, վաճառքի պլանի համար անհրաժեշտ հայտերի քանակի որոշում, գովազդային բյուջե, CPL և CAC, բովանդակություն, ցուցասրահի այցելություններ։
- B2B՝ նոր գործընկերների և խոշոր հաճախորդների ներգրավում, ռազմավարական բանակցությունների վարում։
- Դիլերային ցանց՝ դիլերների ներգրավում ամբողջ Հայաստանում, համագործակցության պայմաններ և զեղչերի մատրիցա, խանութների աշխատակիցների ուսուցում, POS նյութեր, յուրաքանչյուր դիլերի վաճառքի պլան։
- Շուկայի ընդլայնում՝ Թերմոշինի մասնաբաժնի աճ Հայաստանում և Հայաստանից դուրս շուկաների զարգացում՝ դիլերներ, ցուցասրահ կամ ներկայացուցչություն, տեղական գործընկերներ, B2B։
- Վաճառք և արտադրություն՝ պատվերների կանխատեսում և սպասվող ծավալի նախապես փոխանցում արտադրությանը։
- Թիմ՝ մարքեթինգի ղեկավարի, SMM մասնագետի, B2C և B2B վաճառքի մենեջերների և չափագրող-նախահաշվողի ղեկավարում, նոր աշխատակիցների հավաքագրում, ուսուցում և կատարողականի գնահատում։
- Համակարգ՝ կոմերցիոն բլոկի ամբողջ աշխատանքի ներդրում Odoo CRM/ERP համակարգում, KPI-ների սահմանում և հաշվարկ, dashboard-ների կազմում։
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտության, ֆինանսների, բիզնեսի կառավարման (MBA) կամ մարքեթինգի ոլորտներում։
- Կոմերցիոն, վաճառքի կամ մարքեթինգի ոլորտում ղեկավարման առնվազն 5 տարվա փորձ՝ եկամտի և մարժայի համար անձնական պատասխանատվությամբ։
- B2B վաճառքի փորձ, ցանկալի է շինանյութերի կամ շինարարության ոլորտում,
- Կառուցապատողների, կապալառուների, դիլերների և գործընկերների հետ բանակցություններ վարելու հմտություն,
- Վաճառքի թիմ ղեկավարելու և KPI սահմանելու փորձ,
- CRM համակարգերի, ֆինանսական վերլուծության և Excel-ի խորացված իմացություն,
- Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է:
Թերմոշինում մենք մշակում ենք առաջադեմ պանելային համակարգեր, որոնք համապատասխանում են ջերմամեկուսացման, կառուցվածքային ամրության և ժամանակակից դիզայնի ամենաբարձր չափանիշներին։ Մեր լուծումները կիրառվում են բնակելի, առևտրային և արդյունաբերական նախագծերում՝ ապահովելով ճկունություն, արագ տեղադրում և երկարաժամկետ արժեք։
- Ավելի քան 15 տարվա արտադրական փորձ
- Ճշգրիտ արտադրություն ժամանակակից արտադրամասերում
- Համապատասխանում է եվրոպական և միջազգային չափանիշներին