Հաճախորդների հետ հարաբերությունների կարգավորման և պահպանման մասնագետ
Team Telecom Armenia ընկերությունըփնտրում է Հաճախորդների հետ հարաբերությունների կարգավորման և պահպանման մասնագետ
- Առաջարկել ստեղծարար մտքեր խնդիրների լուծման վերաբերյալ, որոնք արժեքներ են ավելացնում թիմում:
- Իրականացնել հաճախորդի հետ հարաբերությունների կարգավորման և պահպանողական գործառույթներ՝ զանգերի միջոցով;
- Իրականացնել հաճախորդների ծառայությունների խզումները նախազգուշացնող և կանխող գործողություններ՝ զանգերի միջոցով:
- Կազմակերպել բողոքների մշակման և դրանց լուծման գործընթացը:
- Կազմակերպել և վերլուծել բաժանորդների գոհունակությունն արտահայտող հարցումները։
- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 2-3 տարվա փորձ վաճառքի և հաճախորդների սպասարկման ոլորտում;
- Հաճախորդների հետ աշխատելու հմտություններ;
- Բանակցություններ վարելու ունակություններ;
- Նախաձեռնողականություն, նորարարություն, պատրաստակամություն փոփոխություններին;
- Ինքնուրույն աշխատանքի և որոշում կայացնելու ունակություններ;
- Սթրեսակայունություն, թիմում աշխատելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ;
- Գրավոր և բանավոր գերազանց արտահայտչականություն;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է։
Փոխհատուցումներ և արտոնություններ
- Առողջության ապահովագրություն;
- Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն - day-off (արձակուրդային օրերից զատ);
- Ծառայողական բջջային կապ (ամսական սահմանաչափով);
- Գրավիչ զեղչեր տարբեր կազմակերպություններից և սպորտային ակումբներից:
Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն կամ անգլերեն լեզուներով hrm@telecomarmenia.am էլեկտրոնային հասցեին կամ լրացնել դիմումը:
Նամակի վերնագրում խնդրում ենք նշել Հաճախորդներիհետհարաբերություններիկարգավորմանևպահպանմանմասնագետ։*
Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն: