Գրավոր հարթակի սպասարկման մասնագետներ ք. Վանաձոր

"Telecom Armenia" OJSCVanadzorstaffamzveřejněno 30. 10. 2026

Team Telecom Armenia-ն փնտրում է Գրավոր հարթակի սպասարկման մասնագետներ (և ցերեկային, և երեկոյան հերթափոխ) – Վանաձոր քաղաքում

  • Բացահայտել հաճախորդների կարիքները և կատարել հարցերի պարզաբանում գրավոր տարբերակով։
  • Ժամանակին և ճշգրիտ կերպով պատասխանել հաճախորդի հարցումներին՝ գրավոր հարթակի կամ էլ․փոստի միջոցով։
  • Մշակել հարցումները՝ տրամադրելով համապատասխան տեղեկատվություն։
  • Միաժամանակ սպասարկել մի քանի հաճախորդների և զուգահեռ գրանցել բողոքները/հարցերը։
  • Անհրաժեշտության դեպքում ստեղծել հայտ և ուղարկել ըստ առաջնահերթության։
  • Բարձրագույն կրթություն;
  • Արագ և գրագետ տպելու հմտություն;
  • Միջանձնային արդյունավետ հարաբերություններ կառուցելու ունակություններ;
  • Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու հմտություններ;
  • Ուշադրություն, ճկունություն, վերլուծական մտածողություն;
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն;
  • Micrsoft Office փաթեթի գերազանց իմացություն։

Փոխհատուցումներ և արտոնություններ՝

  • Առողջության ապահովագրություն;
  • Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն (day off)
  • Այլ արտոնություններ:

Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` hrm@telecomarmenia.am էլ փոստին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել հաստիքի անվանումը Գրավոր հարթակի սպասարկման մասնագետ ք. Վանաձորում։*

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը`www.telecomarmenia.am