Համակցման տեխնիկ ք. Սևան

"Telecom Armenia" OJSCSevanstaffamzveřejněno 20. 10. 2026

Team Telecom Armenia-ն փնտրում է Համակցման տեխնիկ Սևան քաղաքում, ցանցի կառուցման և սպասարկման աշխատանքները իրականացնելու նպատակով:

Միանալով մեր թիմին, դու հնարավորություն կունանաս աշխատել 100 ամյա պատմություն ունեցող ընկերությունում, որի կայունությունը՝ վաղվա օրվա նկատմամբ վստահության երաշխիքն է։

Մեր արհեստավարժ մասնագետներով համալրված թիմը պատրաստ է աջակցել և փոխանցել իր փորձը մեր նոր թիմակիցներին։

  • Կատարել համակցման աշխատանքներ`ըստ տեխնիկական նորմերի և դրույթների
  • Իրականացնել ցանցի սպասարկման աշխատանքներ ՝ գործող տեխնոլոգիաների համաձայն:
  • Իրականացնել համակարգչային ցանցերի կառուցում:
  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն;
  • Ցանկալի է նվազագույնը 1 տարվա փորձ համապատասխան ոլորտում;
  • Օպտիկական և համակարգչային ցանցերի գերազանց իմացություն;
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծումներ ապահովելու ունակություններ;
  • Սեփական ավտոմեքենայի առկայություն, B,C կարգի վարորդական իրավունք և վարելու հմտություններ (մեքենայի շահագործման ծախսերի փոխհատուցում);
  • Սպասարկման և համագործակցության հմտություններ;
  • Ժամանակը կառավարելու ունակություն;
  • Թիմում աշխատելու գերազանց կարողություններ;
  • Ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով աշխատելու կարողություն:

Արտոնություններ՝

  • Առողջության ապահովագրություն;
  • Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն - day-off (արձակուրդային օրերից զատ);
  • Ծառայողական բջջային կապ (ամսական սահմանաչափով);
  • Գրավիչ զեղչեր տարբեր կազմակերպություններից և սպորտային ակումբներից:

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել CV hrm@telecomarmenia.am հասցեին:

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը`www.telecomarmenia.am