Զանգերի կենտրոնի համակարգող
Տելեկոմ Արմենիա ընկերությունը փնտրում է Զանգերի կենտրոնի համակարգող, ով կկազմակերպի և կվերահսկի զանգերի կենտրոնի թիմի ամենօրյա աշխատանքները։
Հաջողակ թեկնածուն հնարավորություն կստանա միանալ 100 ամյա պատմություն ունեցող ընկերությանը և աշխատել ամենաժամանակակից տեխնոլոգիական լուծումների հետ։
Կազմակերպել և վերահսկել զանգերի կենտրոնի թիմի ամենօրյա աշխատանքները;
Կազմել աշխատակիցների գրաֆիկները և հետևել հաճախելիություններին;
Օպտիմալ բաշխել աշխատանքը համաձայն մասնագիտական սկզբունքների` հետևելով օրական SL-ին (սպասարկման մակարդակ);
Իրականացնել գործող ընթացակարգերի օպտիմիզացիա;
Իրականացնել զանգերի լսում՝ աշխատանքի մեջ թերությունների և սխալների հայտնաբերման նպատակով;
Վարել աշխատանքներ հայտնաբերված սխալների շտկման և սպասարկման որակի բարելավման ուղղությամբ;
Առնվազն 2 տարվա փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում
Ժամանակը ճիշտ կառավարելու կարողություն;
Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն;
Վերլուծական մտածողություն, ճկունություն և նորարարություն;
Սթրեսակայունություն, ճշտապահություն, ուշադրություն մանրուքներին;
Բազմաթիվ նախագծեր միաժամանակ և արդյունավետ կառավարելու ունակություններ;
Հաճախորդամետություն;
Կազմակերպչական գերազանց ձիրք և բարձր պատասխանատվություն;
Մասնագիտական ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն;
Համակարգչային գերազանց գիտելիքներ՝ MS Office tools (Excel, Word, Power Point):
Պատրաստակամություն՝ աշխատելու ճկուն և փոփոխվող աշխատանքային գրաֆիկով։
Առողջության ապահովագրություն;
Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն - day off (արձակուրդային օրերից զատ);
Ծառայողական բջջային կապ (ամսական սահմանաչափով);
Գրավիչ զեղչեր տարբեր ընկերություններից և սպորտային ակումբներից։
Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` hrm@telecomarmenia.am էլ․փոստին։ Նամակի վերնագրում խնդրում ենք նշել հաստիքի անվանումը՝ Զանգերի կենտրոնի համակարգող ։
Kontaktní osoba
Uvedeno zaměstnavatelem v inzerátu — pro dotazy a tvou přihlášku.