Leasing operations coordinator
Team Telecom Armenia ընկերությունը փնտրում է Վարձակալության գործընթացի համակարգող, ով պատասխանատու կլինի Ընկերության շենք/շինությունների վարձակալության համար։
- Կազմակերպել ընկերությանը պատկանող և/կամ ընկերության կողմից շահագործվող անշարժ գույքը վարձակալությամբ տալու գործընթացը։
- Վարել բանակցություններ վարձակալության գների և պայմանների շուրջ։
- Կազմակերպել տարածքների գեոդեզիական և չափագրման աշխատանքները:
- Իրականացնել վերոնշյալ գործարքների փաստաթղթավորումը։
- Կազմակերպել վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման գործառույթները`ըստ անհրաժեշտության։
- Ուսումնասիրել վարձակալության ենթակա անշարժ գույքի շուկայական արժեքը։
- Վերահսկել պայմանագրերի ժամկետները։
- Կազմակերպել Ընկերության սեփական անշարժ գույքի օտարման գործընթացը։
- Վերագրանցել սեփական անշարժ գույքը և համապատասխան փոփոխություններ կատարել վկայականներում։
- Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտներում;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Անշարժ գույքի շուկայի իմացություն;
- Վերլուծական մտածողություն;
- Բանակցություններ վարելու գերազանց հմտություններ;
- Հաշվետվությունների վարման ունակություն;
- Համագործակցելու և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն;
- Ժամանակը կառավարելու կարողություն;
- Կազմակերպչական ձիրք;
- Համակարգչային գերազանց գիտելիքներ;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն։
Պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն կամ անգլերեն լեզուներով` hrm@telecomarmenia.am էլ․ փոստի հասցեին: