Սերունդի դպրոցի փոխակերպման ղեկավար Գեղարքունիք (Ջիլ)

Teach For ArmeniaChambarakstaffamzveřejněno 31. 08. 2026

Հաստիք

Դպրոցի փոխակերպման ղեկավարի (ԴՓՂ) պաշտոնը նախատեսված է «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» Ուսուցիչների առաջնորդության ծրագրի շրջանավարտների համար։ Այս հաստիքը էական նշանակություն ունի «Սերունդ»  փոխակերպման ծրագրի իրականացման համար՝ նպաստելով հանրակրթական դպրոցում նորարարության և բարելավումների խթանման գործում: Սերտորեն համագործակցելով դպրոցի տնօրենի,  աշխատակազմի և ծնողական համայնքի հետ՝ ԴՓՂ աջակցում է «Սերունդ» մոդելի ներդրմանը, որը կառուցված է բարձրակարգ կրթություն ապահովելու համաշխարհային լավագույն փորձի վրա։ ։

«Սերունդ»  ծրագրի առանցքը սոցիալ-հուզական ուսումնառությունն է  (ՍՀՈՒ) և երեխայի ամբողջական զարգացումը։։ 

Ղեկավարի գործառույթների շրջանակում է իրականացնել տվյալահեն գործունեություն, կատարել հետազոտություններ, պատրաստել վերլուծական զեկույցներ,  մշակել կրթական և ուսումնական նյութեր, դպրոցում ներդնել ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգ, ծնողական համայնքի ներգրավման ու կարողությունների զարգացման ռազմավարություններ, որոնք նպաստում են կազմակերպության ծրագրերի շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը և նորարարական պրակտիկայի լայն տարածմանը:

Հմտություններ և կարողություններ

«Դասավանդի՛ր, հանուն Հայաստան» կազմակերպությունը Ձեզ համար կարող է միջավայր դառնալ, եթե Դուք արժեքներով առաջնորդվող մասնագետ եք, որն առաջընթաց է գրանցում նպատակաուղղված աշխատանքային միջավայրում, որտեղ առաջնորդությունն առանցքային դեր ունի։ Մեր թիմի անդամները մշակույթ են կերտում և մարմնավորում են առաջնորդության այն տեսակը, որը ձգտում ենք սերմանել դասարաններում և ամբողջ կրթական համակարգում։ Սա վկայում է մեր Քոչարիի արժեքները իրականություն դարձնելու, բարձրագույն չափանիշները պահպանելու և մեր սխալները ընդունելու ու շտկելու պատրաստակամության մասին։

Այս հաստիքի համար մենք փնտրում ենք թեկնածուի, որը ցուցաբերում է ստորև թվարկված հիմնական հատկանիշներն ու կարողությունները՝

Ինքնուրույնություն ․ նախաձեռնություն ցուցաբերելու, անկախ աշխատելու և գործընթացները նվազագույն վերահսկողությամբ իրականացնելու կարողություն։

Ճկունություն . արագ զարգացող միջավայրում կողմնորոշվելու ունակություն՝ պահպանելով ճարպկություն և հարմարվողականություն։

Հետևողականություն . բարձր չափանիշների նկատմամբ նվիրվածություն, նախանձախնդրություն և որակյալ արդյունքների ապահովում։

Բազմակողմանիություն և կազմակերպվածություն . կազմակերպչական ուժեղ հմտություններ՝ միաժամանակ մի քանի առաջնահերթություն արդյունավետ կառավարելու և կարգավորված գործընթացներ ապահովելու նպատակով։

Հաղորդակցություն և համագործակցություն . գերազանց միջանձնային հմտություններ կազմակերպության ներսում, ինչպես նաև արտաքին գործընկերների և մատակարարների հետ արդյունավետ փոխգործակցություն ապահովելու նպատակով։

Փորձառություն

Փոփոխությունների կառավարում . փոփոխությունները առաջնորդելու և կառավարելու ապացուցված կարողություն՝ համահունչ «Դասավանդի՛ր հանուն  Հայաստան» առաջնորդության շրջանակին, որն ընդգծում է նորարարական մտածողությանը և դպրոցական մակարդակում վերափոխումների խթանումը։

Դասարանային ազդեցություն . դասարանում արդյունքներ արձանագրելու հաստատված փորձ՝ որակյալ դասավանդման և աշակերտներին ոգեշնչելու կարողության շնորհիվ։

Համայնքային ազդեցություն . համայնքային նախագծերի մշակման և ղեկավարման փորձ, համագործակցության և ներգրավվածության խթանում՝ դպրոցական լայն համայնքում արժեքավոր փոփոխություններ իրականացնելու նպատակով։

Ուսուցողական մենթորություն . խորացված փորձ ուսուցիչների մասնագիտական աջակցման և ուղեկցման ոլորտում՝ նպաստելով ինչպես դասարաններում կրթական որակի բարելավմանը, այնպես էլ ուսուցիչների մասնագիտական զարգացմանը։

Շահագրգիռ կողմերի կառավարում . ամուր հարաբերություններ կառուցելու և պահպանելու հմտություններ հիմնական շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ դպրոցի ղեկավար կազմի, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ), ուսուցիչների, ծնողների և համայնքի անդամների հետ։

Ռազմավարություն և ծրագրերի ձևավորում (30%)

Կիրառել «Սերունդ» ծրագրի կրթական մոդելը՝ շեշտադրելով ուսումնական ծրագրերի մշակումը, դասավանդման մեթոդները, ուսուցիչների վերապատրաստումը և գնահատման գործընթացները՝ խթանելով դպրոցական վերափոխումները։

Աջակցել դպրոցներին երկարաժամկետ զարգացման տեսլականի և գործողությունների պլանի մշակման գործընթացում՝ ապահովելով դրանց համապատասխանությունը Սերունդի մոդելին և դպրոցի համատեքստին։

Մշակել ուսումնական ծրագրեր, որոնք համապատասխանում են ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչներին և համահունչ են համաշխարհային առաջատար փորձին՝ ապահովելով կրթական բովանդակության արդիականությունն ու որակը։

Համագործակցել «Սերունդ» ծրագրի ղեկավարի հետ՝ ձևավորելով միասնական մոտեցում, հստակ ժամանակային պարտավորություններ և երեխայի մաբողջական զարգացման ու դպրոցի փոխակերպման որակի համընդհանուր չափանիշներ։

Գործակցել «Սերունդ» ծրագրի ղեկավարի, առանցքային անհատների, կազմակերպությունների և շահագրգիռ կողմերի հետ՝ ծրագրին մասնակցող դպրոցների համար ուսումնական ծրագիր և ռեսուրսներ մշակելու նպատակով։

Ձևավորել աշխատանային հարաբերություններ դպրոցների ղեկավար անձնակազմի հետ՝ դպրոցի ամբողջական փոխակերպման ռազմավարություններ մշակելու և իրականացնելու համար։

Նպաստել ծրագրի ընդհանուր տեսլականի և իրականացման ջանքերի ձևավորմանը և առաջխաղացմանը։

Շահագրգիռ կողմերի կառավարում (20%)

Ձևավորել և պահպանել ամուր հարաբերություններ հիմնական շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում՝ ծրագրին մասնակցող դպրոցների, տեղական համայնքների, տարածքային կառավարման մարմինների, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) ներկայացուցիչների։

Ապահովել ծնողների և համայնքի ակտիվ ներգրավվածությունը դպրոցի զարգացման գործընթացներում՝ ձևավորելով համագործակցության և համատեղ պատասխանատվության մշակույթ։

Հանդես գալ որպես կամուրջ կազմակերպության և համայնքի շահագրգիռ կողմերի միջև՝ խթանելով համագործակցությունը և ապահովելով համապատասխանությունը նախագծի նպատակներին։ 

Համագործակցել թիմակիցների հետ՝ տարբեր շահագրգիռ կողմերի, այդ թվում պոտենցիալ ֆինանսավորողների և արտաքին գործընկերների հետ հստակ և արդյունավետ հաղորդակցություն ապահովելու համար։

Ծրագրի իրականացում և հաշվետվություն (40%)

Ապահովել դպրոցի փոխակերպման ռազմավարության համատեղ մշակումը, իրականացումը և մշտադիտարկումը՝ հիմնվելով ծրագրի բովանդակային առանցքի, դպրոցի կարիքների գնահատման և զարգացման առաջնահերթությունների վրա։

Նախաձեռնել և համակարգել դպրոցում սոցիալ-հուզական ուսումնառության (SEL), երեխայակենտրոն և ներառական կրթական պրակտիկաների ներդրումը՝ աջակցելով դրանց կայուն կիրառմանը։

Աջակցել դպրոցի ղեկավար թիմի և ուսուցիչների առաջնորդական կարողությունների զարգացմանը՝ խթանելով բաշխված  առաջնորդության, համաստեղծման ու տվյալահեն գործունեության մշակույթը։

Աջակցել ուոսւցիչների մասնագիտական զարգացման համակարգի ներդրմանը։

Ուղղորդել և աջակցել աշակերտների կողմից նախաձեռնվող նախագծերի մշակմանն ու իրականացմանը։

Կազմակերպել և իրականացնել դպրոցական միջավայրի, դասավանդման որակի և ծրագրի ազդեցության պարբերական մշտադիտարկում՝ ապահովելով տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը։

Աջակցություն կազմակերպության և միջհամագործակցային նախաձեռնություններին (10%) 

Ակտիվորեն մասնակցել կազմակերպության մասշտաբով իրականացվող միջոցառումներին և նախաձեռնություններին` նպաստելով կազմակերպության մշակույթի ամրապնդմանը և ռազմավարական նպատակների իրագործմանը։

Աջակցել խաչաձև գործառույթներով աշխատանքային խմբերին։

Նպաստել Սերունդ ծրագրի փորձի և ներազդեցության կառավարման գործընթացներին՝ փաստագրելով հաջողված փորձը, դասերը և արդյունավետ գործիքները՝ հետագա մասշտաբավորման և տարածման նպատակով։

ԾԱՆՈՒՑՈՒՄ. «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանը» զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է դինամիկ համակարգով: Մեր թիմը պետք է ճկուն լինի, քանի որ կազմակերպությունն ընդլայնվում է: Մենք փնտրում ենք վճռական և իրավիճակին հարմարվող առաջնորդների: Պետք է նկատի ունենալ, որ պարտականությունները կարող են փոխվել ժամանակի ընթացքում:

Պահանջվում է բակալավրի աստիճան, նախընտրելի է կրթության ոլորտի մագիստրոսի աստիճան։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կազմակերպության կողմից իրականացվող Ուսուցչի առաջնորդության ծրագրի հաջողված շրջանավարտ։ *Լրացուցիչ աշխատանքային փորձը նախընտրելի է, որը կլինի դասավանդման, երեխաների բարեկեցության կամ համայնքային նախագծերի ոլորտում։

Մենթորի կամ  քոուչի աշխատանքային փորձը նախընտրելի է։

Հայերենի և անգլերենի ազատ տիրապետումը պարտադիր է։