Չափագրող-ինժեներ
<<Սոլարա>> ընկերությունը աշխատանքի է հրավիրում չափագրման մասնագետի արևային կայանների տեղադրման ենթակա օբյեկտների տեղազննման և չափագրման աշխատանքների իրականացման համար՝ աջակցելու ինժեներական և տեղադրման աշխատանքների համակարգված կազմակերպման ընթացակարգին։
· Կազմակերպել և իրականացնել արևային կայանների տեղադրման ենթակա օբյեկտների տեղազննում և չափագրում։
· Չափագրել տանիքի կամ տեղադրման մակերեսի չափերը, թեքությունները և հասանելի տարածքը։
· Արձանագրել առկա խոչընդոտները, ստվեր առաջացնող օբյեկտները և հնարավոր տեխնիկական սահմանափակումները։
· Ուսումնասիրել էլեկտրական վահանակի, հաշվիչի և սարքավորումների տեղակայումը և որոշել մալուխների հնարավոր երթուղիները։
· Ա նօդաչու թռչող սարքով /դրոն/ իրականացնել տանիքի և տեղադրման տարածքի օդային չափագրում և լուսանկարահանում ։
· Չափագրման արդյունքները մուտքագրել համապատասխան համակարգ և փոխանցել նախագծման/ինժեներական բաժնին։
· Համագործակցել վաճառքի, նախագծման և տեղադրման բաժինների հետ՝ անհրաժեշտ տեխնիկական տեղեկատվության փոխանակման նպատակով։
· Ապահովել չափագրման տվյալների ճշգրտությունը, ամբողջականությունը և ժամանակին ներկայացումը։
· Պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները և պատշաճ կերպով օգտագործել չափագրման գործիքներն ու սարքավորումները։
Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ տեխնիկական, ճարտարագիտական, շինարարական կամ հարակից ոլորտում ։
Արևային էներգետիկայի և արևային համակարգերի վերաբերյալ հիմնական գիտելիքներ։
Տեխնիկական գծագրերի և չափագրությունների ընթերցման կարողություն։
Չափիչ գործիքների հետ աշխատելու հմտություն /
Համակարգչային գրագիտություն, Excel-ի իմացություն։
AutoCAD-ի կամ այլ նախագծային ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Դաշտային աշխատանք իրականացնելու պատրաստակամություն։
Անձնային որակներ
Ճշգրտություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
Պատասխանատվության բարձր զգացում
Կազմակերպվածություն և կարգապահություն
Տեխնիկական մտածողություն
Վերլուծական և տրամաբանական մտածողություն
Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու կարողություն
Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
Ինքնուրույն աշխատելու կարողություն
Ժամկետների պահպանման պատասխանատվություն
Աշխատանքի անվտանգության կանոնների պահպանման բարձր գիտակցություն
Աշխատանքային գրաֆիկը հնգօ րյա, ժամը՝ 09։00-18։00
Մեքենայի առկայությունը պարտադիր է / Կազմակերպությունը ապահովում է մեքենայի շահագործման ծախս և վառելիքի տրամադրում/
Մանրամասների համար խնդրում եմ զանգահարել 055 33 44 30 կամ ուղարկել Ձեր ինքնակենսագրականը career@solara.am
Kontaktní osoba
Uvedeno zaměstnavatelem v inzerátu — pro dotazy a tvou přihlášku.