Technical Specialist

Smartic LLCYerevanstaffamzveřejněno 02. 11. 2026

Սմարտիկ թիմը փնտրում է պատասխանատու և ճկուն տեխնիկ-տեղադրողի, ով կիրականացնի ընկերության իրականացվող նախագծերում համակարգերի, սարքավորումների մասնագիտական տեղադրում, միացումներ և կարգավորումներ։

  • Խելացի տան համակարգերի և սարքավորումների տեղադրում, միացում և կարգաբերում։
  • Խելացի լուսավորության, վարագույրների, անվտանգության համակարգերի, սենսորների և այլ սարքավորումների ինտեգրում։
  • Օբյեկտներում տեխնիկական աշխատանքների իրականացում՝ համաձայն նախագծային պահանջների։
  • Սարքավորումների փորձարկում և հայտնաբերված խնդիրների վերացում։
  • Տեխնիկական անսարքությունների ախտորոշում և լուծում։
  • Կատարված աշխատանքների որակի վերահսկում։
  • Տեղադրված սարքավորումների և օգտագործված նյութերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում։
  • Աշխատանքների ընթացքի և տեխնիկական խնդիրների մասին ժամանակին տեղեկացում ղեկավարությանը։
  • Համագործակցություն վաճառքի բաժնի և նախագծերի պատասխանատուների հետ։
  • Անհրաժեշտության դեպքում հետվաճառքային տեխնիկական սպասարկման իրականացում։
  • էլեկտրամոնտաժային աշխատանքների բազային գիտելիքներ։
  • Ցածր հոսանքային համակարգերի (Low Voltage) իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Ցանցային տեխնոլոգիաների՝ LAN, Wi-Fi, IP, TCP/IP բազային իմացությունը կդիտվի որպես առավելություն:
  • Տեխնիկական գծագրեր, սխեմաներ և նախագծեր կարդալու կարողություն։
  • Էլեկտրական և տեխնիկական գործիքներով աշխատելու հմտություններ։
  • Տեխնիկական սարքավորումների տեղադրման, միացման և կարգաբերման կարողություն։
  • Խնդիրները վերլուծելու և ինքնուրույն լուծումներ գտնելու ունակություն։
  • Համակարգչային գրագիտություն և նոր ծրագրային համակարգեր սովորելու պատրաստակամություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և կարգապահություն։
  • Թիմում աշխատելու և գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն։
  • Հաճախորդների հետ քաղաքավարի և գրագետ հաղորդակցվելու հմտություններ։
  • Սեփական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է։
  • Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է, սակայն պարտադիր չէ։