CEO assistant
Մենք փնտրում ենք կազմակերպված, պատասխանատու, նախաձեռնող մասնագետի, ով կլինի գործադիր տնօրենի հուսալի աջակիցը և կօգնի արդյունավետ կազմակերպել աշխատանքային գործընթացները: Եթե դուք կարող եք միաժամանակ արդյունավետ կառավարել մի քանի առաջադրանքներ և ապահովել բարձր մակարդակի կազմակերպվածություն աշխատանքային բոլոր հարցերում, ապա այս աշխատանքը հենց Ձեզ համար է:
Գործադիր տնօրենի ադմինիստրատիվ աջակցություն
Բիզնեսի բարելավման համար գաղափարների նախաձեռնողականություն
Ակտիվ մասնակցություն նոր նախագծերի գեներացմանն ու դրանց ռազմավարության մշակմանը
Հանձնարարականների կատարման և սահմանված ժամկետների պահպանման մոնիթորինգ
Հանդիպումների, բանակցությունների, հարցազրույցների կազմակերպում
Հաշվետվությունների, պրեզենտացիաների, փաստաթղթերի պատրաստում
Գործնական նամակագրության վարում և գործընկերների և ընկերության աշխատակիցների հետ շփում
Անհրաժեշտ տեղեկատվության որոնում, հավաքագրում
Աշխատանքային տեղեկատվության գաղտնիության ապահովում։
Բարձրագույն կրթություն (ցանկալի է կառավարման, տնտեսագիտության, բիզնեսի կամ հարակից ոլորտում)
Տնօրենի օգնականի, գրասենյակի մենեջերի կամ նմանատիպ պաշտոնում աշխատանքային փորձը կդիտվի առավելություն
Գերազանց կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ
Մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու և արագ լուծումներ գտնելու ունակություն
Զարգացած հաղորդակցման հմտություններ և գործարար հարաբերություններ կառուցելու ունակություն
Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու և գործարար էթիկայի պահպանման ունակություն
Microsoft Office (Word, Excel, PowerPoint) և ժամանակակից թվային գործիքների իմացություն
Հայերենի և ռուսերենի ազատ իմացություն. անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն
Աշխատանքային ժամերը
Երկուշաբթիից շաբաթ՝ 10:00–19:00