Բժիշկ-փորձագետ
Your tasks
ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ Ապահովագրական ՓԲԸ-նփնտրում էԲժիշկ-փորձագետ
- Ապահովել սահմանված կարգով առողջության կամավոր ապահովագրության պայմանագրերով ապահովագրված անձանց հայտերի սպասարկում,
- Տրամադրել մասնագիտական խոհրդատվություն հաճախորդներին բուժհաստատություն դիմելու, համապատասխան բուժզննում անցնելու և բուժօգնություն ստանալու վերաբերյալ,
- Սպասարկել անձնական հայտերի կարգավորման բաժին միացված կամավոր ապահովագրության զանգերը,
- Հավաքագրել և անմիջական ղեկավարին տրամադրել պայմանագրերի սպասարկման ընթացքում առաջացող խնդիրները,
- Կազմակերպել բուժզննումների գործընթացը,
- Կատարել ղեկավարության որոշումների և ներքին իրավական ակտերի պահանջներից բխող իր պարտականությունները,
- Ստանալ հաշիվներ բժշկական կենտրոններից և կայացնել որոշումներ դրանց վերաբերյալ,
- Կայացնել որոշումներ առողջության կամավոր ապահովագրության պայմանագրերով ապահովագրված անձանց հայտերի վերաբերյալ։
Requirements
Անհրաժեշտ կրթություն, իրազեկում, որակավորում և մասնագիտական փորձ.
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Ապահովագրական գործի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Ցանկալի է համապատասխան ոլորտում առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։
Անհրաժեշտ հմտություններ.*
- Նախաձեռնողականություն և պարտաճանաչություն,
- Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
- Հաղորդակցվելու ունակություն և կազմակերպչական ձիրք,
- Թիմում աշխատելու հմտություն,
- Լեզուների իմացություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն),
- MS Office փաթեթի /մասնավորապես Microsoft Word, Excel/ գերազանց իմացություն։
How to apply
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են անցնել հղումով, լրացնել հայտադիմումը և կցել հայերեն ինքնակենսագրականը (CV)։