B2B Sales Manager
«Qebuli Climate»-ը Վրաստանում գործող ընկերություն է, որի հիմնական գործունեությունը ջեռուցման, հովացման, օդափոխության և ջրամատակարարման համակարգերի իրացումն է։ Ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանի շուկայում և ավելացնել վաճառքի ծավալները։
Այս նպատակով մենք հայտարարում ենք B2B վաճառքի մենեջերի թափուր հաստիք, որը պատասխանատու կլինի Հայաստանի շուկայում նոր հաճախորդների և դիլերների ներգրավման, վաճառքի աճի և գործընկերային ցանցի զարգացման համար։
Պաշտոնի նպատակն է՝ զարգացնել նոր բիզնեսը և ավելացնել վաճառքի ծավալները Հայաստանի շուկայում։
Անմիջական ղեկավարը՝ տնօրեն
Վաճառք և նոր հաճախորդների ներգրավում
Նոր կորպորատիվ հաճախորդների և դիլերների որոնում և ներգրավում;
Լիդերի որոնում, զարգացում և վաճառքի վերածում;
Հանդիպումների և բանակցությունների վարում;
Առևտրային առաջարկների պատրաստում և ներկայացում։
Հաճախորդների և դիլերների հետ հարաբերությունների կառավարում
Նոր հաճախորդների և դիլերների հետ պայմանագրերի կնքում;
Գործող գործընկերների կառավարում և զարգացում;
Երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների ձևավորում։
Պատվերներ, վերահսկողություն և հաշվետվություն
Պատվերների ընդունում և կառավարում;
Հաճախորդների պարտքերի և վճարումների վերահսկում;
Շուկայի և մրցակցային միջավայրի ուսումնասիրություն;
Վաճառքների և հաճախորդների զարգացման վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում։
B2B վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ;
Նոր հաճախորդների որոնման և ներգրավման փորձ;
Կորպորատիվ հաճախորդների և դիլերների հետ աշխատելու փորձ;
Հաղորդակցման և բանակցությունների ուժեղ հմտություններ;
Վաճառքի և արդյունքի վրա կենտրոնացում;
Ինքնուրույն աշխատելու և որոշումներ կայացնելու ունակություն;
Ռուսերենի իմացությունը պարտադիր է;
Անգլերենի իմացություն՝ աշխատանքային մակարդակով;
CRM համակարգերի հետ աշխատելու փորձը կհամարվի առավելություն;
HVAC ոլորտում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն։
Աշխատանքային գրաֆիկ՝ լրիվ դրույք, շաբաթական 5 օր;
Աշխատանքի վայր՝ Երևան, Հայաստան, Զ. Անդրանիկի փ. 61, շ. 1/1;
Աշխատավարձ՝ սկսած 200,000 AMD-ից + վաճառքի բոնուս;
Պայմանագրի տեսակ՝ աշխատանքային պայմանագիր՝ 1 տարի ժամկետով՝ 3-ամսյա փորձաշրջանը հաջողությամբ անցնելուց հետո։
Եթե կարծում եք, որ համապատասխանում եք աշխատանքի պահանջներին, ուղարկեք Ձեր CV-ն Կարևոր է՝ CV-ն պետք է կազմված լինի ռուսերեն կամ անգլերեն լեզվով։
Ընտրության փուլերը
Թեկնածուների նախնական ընտրությունը կիրականացվի CV-ների ուսումնասիրության հիման վրա։ Ընտրված թեկնածուներին կուղարկվի հարցաթերթիկ։ Այն լրացնելու և ուղարկելուց հետո թեկնածուները կհրավիրվեն ընկերություն՝ հարցազրույցի։
Խնդրում ենք նկատի ունենալ՝ ընկերությունը կապ կհաստատի միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ։
Ընկերության մասին մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ https://qebuli-climate.am/