Խնդրահարույց վարկերի հավաքագրման թիմի ղեկավար (Soft collection)
Մոգոն հանդիսանում է ավտովարկավորմամբ զբաղվող առաջատար կազմակերպությունը Հայաստանում: Ընկերության կարևորագույն առաքելությունն է առաջարկել հասանելի վարկեր հաճախորդներին, ովքեր փնտրում են ավտոմեքենա ձեռք բերելու և կամ ֆինանսավորում ստանալու արագ և պարզ տարբերակ:
Մենք փնտրում ենք ակտիվ, պատասխանատու, հաղորդակցման, բանակցություններ վարելու գերազանց հմտություններ ունեցող երիտասարդների մեր Թիմին միանալու համար:
Դուք կարող եք միանալ մեզ՝ ապահովելով Ձեր մասնագիտական ներուժը բացահայտելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, Թիմի հետ միասին արդյունքային բարձր ցուցանիշներ գրանցելու հնարավորությունը:
Սոֆթ հավաքագրման թիմի օպերացիոն կառավարում
Զանգերի որակի և հաճախորդների հետ հաղորդակցման զարգացում
Տվյալների, հաշվետվությունների և ծրագրային համակարգերի կառավարում
Անգրավ հին վարկերի պորտֆելի հետ աշխատանքի համակարգում
Pre-Collection գործընթացի համակարգում
Պաշտոնի գործառույթների և իրավասությունների շրջանակում անմիջական ղեկավարի այլ հանձնարարությունների կատարում
Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում
Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ վարկերի հավաքագրման, վարկային պորտֆելի կառավարման, բանկային կամ ֆինանսական ոլորտում, որից առնվազն 2 տարին՝ թիմի ղեկավարման կամ աշխատանքների համակարգման փորձ
Pre-Collection և Soft Collection գործընթացների, վարկային պորտֆելի սեգմենտավորման, հաճախորդների ռիսկայնության գնահատման և հավաքագրման հիմնական ցուցանիշների իմացություն
MS Excel-ի գերազանց իմացություն՝ ներառյալ մեծածավալ տվյալների մշակումն ու վերլուծությունը, բարդ բանաձևերը և ֆունկցիաները , VBA-ի և մակրոների իմացությունը կդիտվի որպես առավելություն
CRM, զանգերի կառավարման ավտոմատացված համակարգերի հետ աշխատելու կարողություն։ BI գործիքների կիրառման փորձը կդիտվի որպես առավելություն
Թիմի կառավարման, աշխատակիցների ուսուցման և զարգացման, աշխատանքի պլանավորման, արդյունքների վերահսկման, վերլուծական մտածողության և խնդիրների լուծման զարգացած կարողություններ
Հայերենի գերազանց իմացություն, հաղորդակցման և բանակցությունների վարման բարձր հմտություններ։ Ռուսերենի և անգլերենի աշխատանքային իմացություն (առնվազն B1 մակարդակ)
Մրցույթի մասնակցության ապահովման համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ https://talent.sage.hr/jobs/c3b40dc8-6771-40fc-956e-31d552c95085
www.mogo.am
012 700 700
Ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից