Ինժեներական աշխատանքների ղեկավար

MLL IndustrialYerevanstaffamzveřejněno 26. 10. 2026

About the company

Աշխատանքի ենք հրավիրում է փորձառու և պատասխանատու մասնագետի զբաղեցնելու Ինժեներական աշխատանքների ղեկավարի պաշտոնը, ով կղեկավարի ընկերության ինժեներական ստորաբաժանման աշխատանքները, կապահովի նախագծերի արդյունավետ իրականացումը և տեխնիկական գործընթացների բարձր որակը։Աշխատանքի ենք հրավիրում է փորձառու և պատասխանատու մասնագետի զբաղեցնելու Ինժեներական աշխատանքների ղեկավարի պաշտոնը, ով կղեկավարի ընկերության ինժեներական ստորաբաժանման աշխատանքները, կապահովի նախագծերի արդյունավետ իրականացումը և տեխնիկական գործընթացների բարձր որակը։

Your tasks

  • Ղեկավարել և համակարգել ընկերության բոլոր ինժեներական համակարգերի նախագծման, կառուցման և շահագործման աշխատանքները,
  • Վերահսկել ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման, օդափոխության, օդորակման և այլ ինժեներական համակարգերի աշխատանքների իրականացումը,
  • Ապահովել արտաքին և ներքին ինժեներական ցանցերի նախագծերի համապատասխանությունը գործող նորմերին և ստանդարտներին,
  • Համակարգել ինժեներական նախագծերի մշակման, փորձաքննության և հաստատման գործընթացները,
  • Վերահսկել շինհրապարակում ինժեներական համակարգերի մոնտաժային աշխատանքների որակը,
  • Կազմակերպել և մասնակցել տեխնիկական խորհրդակցություններին,
  • Մասնակցել ընկերության ինժեներական ուղղության զարգացման ռազմավարության մշակմանը,
  • Բացահայտել տեխնիկական և բիզնես զարգացման նոր հնարավորություններ,
  • Վերահսկել նախագծերի իրականացումը սահմանված ժամկետներում և բյուջեի շրջանակներում,
  • Կառավարել ինժեներական թիմի աշխատանքը և ապահովել ստորաբաժանման արդյունավետ գործունեությունը։

Requirements

  • Բարձրագույն կրթություն՝ քաղաքացիական շինարարության, մեխանիկական ճարտարագիտության, ջրամատակարարման և ջրահեռացման, ջեռուցման-օդափոխության կամ հարակից ինժեներական ոլորտում,
  • Շինությունների ներքին և արտաքին ինժեներական համակարգերի (ջրամատակարարում, կոյուղի, ջեռուցում, օդափոխություն, օդորակում) նախագծման և իրականացման լավ իմացություն,
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ շինարարության կամ ինժեներական համակարգերի ոլորտում,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ղեկավար պաշտոնում,
  • Շինարարական նորմերի, տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների գերազանց իմացություն,
  • Նախագծերի կառավարման և բազմաֆունկցիոնալ թիմերի ղեկավարման փորձ,
  • AutoCAD, MS Office և մասնագիտական ծրագրերի իմացություն,
  • Բանակցությունների վարման և գործարար հարաբերությունների կառուցման հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն, ռազմավարական տեսլական և որոշումներ կայացնելու կարողություն,
  • Առաջնորդական բարձր որակներ և պատասխանատվության զգացում,
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։