Tax Compliance Accountant

Lydian Armenia CJSCYerevanstaffamzveřejněno 26. 10. 2026

Նկարագրություն

Հարկային համապատասխանության գծով հաշվապահը պատասխանատու է ընկերության կողմից ներկայացվող բոլոր հարկային հաշվետվությունների ճշգրտությունն ու համապատասխանությունը ապահովելու համար։ Այս պաշտոնը ներառում է Գլխավոր հաշվապահին աջակցելը՝ ընկերության բոլոր հարկային հաշվետվությունները ճշգրիտ, գործող օրենսդրությանը համապատասխան և սահմանված ժամկետներում պատրաստելու նպատակով։

Պարտականությունները ներառում են ֆինանսական գրառումների և հարկային հաշիվ-ապրանքագրերի վերլուծությունն ու համադրումը, ինչպես նաև յուրաքանչյուր ներկայացվող հարկային հաշվետվության համար անհրաժեշտ օժանդակ փաստաթղթերի պատրաստումը։

Հարկային համապատասխանության գծով հաշվապահը սերտորեն համագործակցում է Գլխավոր հաշվապահի և Գլխավոր հաշվապահի տեղակալի հետ՝ ապահովելու բոլոր հարկային հաշվետվությունների ճշգրտությունը, ամբողջականությունը և ժամանակին ներկայացումը։

Հիմնական պատասխանատվություններ և արդյունքային ցուցանիշներ

Հարկային հաշվետվությունների համապատասխանություն և ճշգրտություն

  • Պատրաստել ԱԱՀ-ի (Ավելացված արժեքի հարկ) ամսական հաշվետվությունների օժանդակ հաշվարկները։
  • Պատրաստել եռամսյակային Պահվող հարկի (Withholding Tax) հաշվետվության օժանդակ Excel ֆայլը։
  • Պատրաստել Շահութահարկի հայտարարագրի օժանդակ հաշվարկներն ու փաստաթղթերը։
  • Պատրաստել աշխատակիցների հարկվող եկամուտների և տրամադրված բարիքներից (taxable benefits) բխող եկամտային հարկի վերաբերյալ օժանդակ փաստաթղթերը։
  • Պատրաստել ռոյալթի վճարների հետ կապված հարկային հաշվարկները։
  • Վերանայել մատակարարների կողմից էլեկտրոնային հաշիվների համակարգում ներկայացված հաշիվները, համադրել դրանք հիմնավորող փաստաթղթերի հետ և նախապատրաստել ընկերության կողմից հաստատման համար։
  • Հետևել հարկային օրենսդրության և կարգավորումների փոփոխություններին ու համապատասխան տեղեկատվությունը փոխանցել Ֆինանսական թիմին։
  • Պատրաստել ներկայացումներ, ուղեցույցներ և համառոտ տեղեկագրեր՝ հարկային օրենսդրության փոփոխությունները և դրանց ազդեցությունը ընկերության գործունեության ու հարկային համապատասխանության պարտավորությունների վրա պարզաբանելու նպատակով։

Հաշվապահական հաշվառում

  • Պատրաստել ԱԱՀ-ի հետ կապված գործարքների և հաշիվների գրանցման հաշվապահական ձևակերպումները (journal entries)։
  • Կատարել այլ հաշվապահական պարտականություններ՝ ըստ անհրաժեշտության։

Ֆինանսական պլանավորում

  • Աջակցել Ֆինանսական թիմին բյուջեների և կանխատեսումների պատրաստման գործընթացում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հարկերի հետ կապված դրամական հոսքերի խորքային վերլուծությանը։
  • Համադրել փաստացի դրամական հոսքերը բյուջեով նախատեսված ցուցանիշների հետ և տրամադրել շեղումների բացատրությունները։
  • Բացահայտել և վերլուծել շեղումների հիմնական պատճառները, ներառյալ պատրաստի արտադրանքի վաճառքը, հանքարդյունահանման գործունեությունը, գնումները և այլ նշանակալի գործարար գործարքները։

Ներքին հսկողություն

  • Ապահովել, որ հաշվապահական բոլոր մշակված գործարքները համապատասխանեն ընկերության ներքին հսկողության քաղաքականություններին և կիրառելի օրենսդրական պահանջներին։

Որակավորումներ, փորձ, գիտելիքներ և հմտություններ

Հիմնական աշխատանքային փոխգործակցություններ

Ներքին

  • Ֆինանսների ղեկավար (Finance Manager)
  • Գլխավոր հաշվապահ
  • Ֆինանսական թիմ

Արտաքին

  • Ֆինանսական աուդիտորներ
  • Հարկային աուդիտորներ
  • Մատակարարների և հաճախորդների հաշվապահական բաժիններ

Որակավորումներ

  • Ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտում բակալավրի աստիճան։

Աշխատանքային փորձ

  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հարկային հաշվապահության ոլորտում, նախընտրելի է հանքարդյունաբերական ոլորտում։

Գիտելիքներ

  • Հարկային օրենսդրության և դրա գործնական կիրառման գերազանց իմացություն։

Հմտություններ

  • Հարկային օրենսդրության և դրա գործնական կիրառման գերազանց իմացություն։
  • ERP համակարգերի հետ աշխատելու փորձ և նոր համակարգեր արագ յուրացնելու կարողություն։
  • Թիմային աշխատանքի և համագործակցության բարձր կարողություններ։
  • Անգլերեն լեզվի Upper-Intermediate (B2) կամ ավելի բարձր մակարդակի իմացություն։
  • Լավ հաղորդակցման և շահագրգիռ կողմերի (stakeholders) հետ արդյունավետ համագործակցության հմտություններ։
  • Բարձր վերլուծական մտածողություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
  • Ժամանակի արդյունավետ կառավարման և սահմանված ժամկետներում աշխատանքները կատարելու կարողություն։

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV-ն HR@lydianarmenia.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով պաշտոնի անվանումը։