Անվտանգության աշխատակից

KrispYerevanstaffamzveřejněno 01. 09. 2026

«Կրիսպ» ընկերությունը փնտրում է պատասխանատու, զգոն և բարձր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկնող  Անվտանգության աշխատակցի , ով կապահովի անվտանգության բարձր մակարդակ ընկերության աշխատակիցների, այցելուների և գույքի համար։ Նա պատասխանատու կլինի շրջայցերի իրականացման, տեսահսկման համակարգերի մշտադիտարկման, շենքերի և սարքավորումների ստուգման, ինչպես նաև մուտքային և ելքային հոսքերի վերահսկման համար։

Իրականացնել տարածքի և աշխատակիցների անվտանգության ապահովում՝ կատարելով շրջայցեր, ստուգելով շենքերի, սարքավորումների և մուտքի կետերի վիճակը։

Մշտադիտարկել ընկերության տարածքը տեսահսկման համակարգերի միջոցով և ախտորոշել ու զեկուցել ցանկացած կասկածելի կամ չթույլատրելի գործողություն։

Հետևել տեսախցիկների, ազդանշանային և այլ անվտանգության սարքավորումների անխափան աշխատանքին, խնդիրների դեպքում անմիջապես տեղեկացնել ղեկավարությանը։

Զեկուցել հայտնաբերված խախտումների, արտակարգ իրավիճակների կամ հնարավոր տեխնիկական խափանումների մասին։

Գնահատել իրավիճակները և անհրաժեշտության դեպքում նախաձեռնել համապատասխան արձագանքման միջոցառումներ։

Ապահովել ընկերության ներքին կարգապահական կանոնների, անվտանգության նորմերի և ընթացակարգերի պահպանումը։

Կատարել կողմնակի անձանց մուտքի գրանցում և ապահովել վերահսկում՝ անհրաժեշտության դեպքում հաղորդելով անմիջական ղեկավարներին։

Աշխատանքային փորձն անվտանգության ոլորտում պարտադիր է։

Բարձրագույն կրթությունը կդիտարկվի որպես առավելություն։

Հայերեն լեզվի գերազանց տիրապետում, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է:

Բարձր զգոնություն, գաղտնապահություն և պատասխանատվություն։

Իրավիճակները արագ գնահատելու կարողություն, սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ճիշտ որոշումներ ընդունելու ունակություն։

Պաշտոնը ենթադրում է հերթափոխային աշխատանքային գրաֆիկ, 1 օր (24 ժամ) հերթափոխ, 2 օր հանգիստ: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները։