Armavir Branch Manager
Հիմնական պարտականություններ.
Մասնաճյուղի ամենօրյա գործունեության արդյունավետ կազմակերպում և անընդհատ աշխատանքի ապահովում։
Մասնաճյուղի ֆինանսական և բիզնես ցուցանիշների ապահովում, վաճառքների և խաչաձև վաճառքների աճի խթանում։
Նոր հաճախորդների ներգրավում, առկա հաճախորդների պահպանում և հաճախորդների գոհունակության բարձր մակարդակի ապահովում։
Մասնաճյուղի թիմի ղեկավարում, աշխատանքների պլանավորում և բաշխում, կատարողականի վերահսկում և գնահատում։
Աշխատակիցների շարունակական զարգացում, ուսուցում և մենթորություն՝ արդյունավետության բարձրացման նպատակով։
Բանկի ներքին իրավական ակտերի, սահմանված ընթացակարգերի և գործարար վարվելակերպի պահանջների պահպանման ապահովում։
Պահանջվող որակավորում ներ
Բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման, ֆինանսների, տնտեսագիտության, կառավարման կամ հարակից ոլորտում։
3+ տարվա բանկային աշխատանքային փորձ, որից ազնվազն 2 տարին վաճաքի ոլորտում։ Ղեկավարման փորձառությունը կդիտարկվի որպես առավելություն։
Բանկային օրենսդրության և ներքին իրավական ակտերի իմացություն։
Զարգացած առաջնորդման, հաղորդակցման, բանակցությունների և վաճառքի հմտություններ։
Բանկային պրոդուկտների, թվային հարթակների և մոբայլ հավելվածների լավ իմացություն։
Բիզնես նպատակներ սահմանելու, արդյունքներ ապահովելու և թիմին արդյունավետ առաջնորդելու կարողություն։
Հաճախորդների հետ արդյունավետ հարաբերություններ կառուցելու և նոր հաճախորդներ ներգրավելու ունակություն։
Գործարար որակներ և անձնային հատկանիշներ
Զարգացած առաջնորդության և թիմի կառավարման հմտություններ։
Բարձր պատասխանատվության զգացում և արդյունքներին միտված մտածելակերպ։
Բիզնես մտածողություն և նախաձեռնողականություն։
Հաճախորդամետ մոտեցում և արդյունավետ հաղորդակցման կարողություն։
Բանակցություններ վարելու զարգացած հմտություններ։
Արագ կողմնորոշվելու և արդյունավետ որոշումներ կայացնելու կարողություն։
Թիմում համագործակցելու և դրական աշխատանքային միջավայր ձևավորելու կարողություն։
Սթրեսային և կոնֆլիկտային իրավիճակներում արդյունավետ գործելու ունակություն։
Փոփոխություններին արագ հարմարվելու և շարունակական զարգացման ձգտում։
Արդյունքներին միտվածություն և բիզնես նպատակների իրականացման ձգտում։