Մանրածախ վաճառքի մասնագետ
ID LEASING UCO LLC-ն փնտրում է պատասխանատու և նախաձեռնող մանրածախ վաճառքի մասնագետ ի ։ Այս պաշտոնը կարևոր է նոր հաճախորդների ներգրավման, ընկերության լիզինգային ծառայությունների ներկայացման, հաճախորդների կարիքների բացահայտման և վաճառքի գործընթացի արդյունավետ կազմակերպման ու զարգացման համար։
Բացահայտել հաճախորդների կարիքներն ու պահանջները և ներկայացնել դրանց համապատասխան լիզինգային առաջարկներ
Խորհրդատվություն տրամադրել հաճախորդներին լիզինգային ծառայությունների, պայմանների և գործընթացի վերաբերյալ
Ընդունել և ուսումնասիրել լիզինգի հայտերը, հավաքագրել անհրաժեշտ փաստաթղթերը և ապահովել հայտերի ամբողջականությունը
Իրականացնել հաճախորդների ֆինանսական և այլ անհրաժեշտ տվյալների նախնական վերլուծություն
Հետևել լիզինգի հայտի ամբողջ ընթացքին՝ հայտի ընդունումից մինչև գործարքի տրամադրում և սպասարկում
Լիզինգի գործընթացի ընթացքում համագործակցել ներգրավված գործընկերների և ներքին ստորաբաժանումների հետ՝ ապահովելով գործընթացի արդյունավետ և ժամանակին իրականացումը
Աջակցել հայտերի ընթացքում առաջացած խնդիրների լուծմանը և ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկում
Տրամադրված լիզինգի սպասարկման ընթացքում պահպանել պարբերական կապ հաճախորդների հետ և անհրաժեշտության դեպքում բացահայտել նրանց ֆինանսական և այլ փոփոխությունները
Հետևել ժամկետանց լիզինգային գործարքներին՝ նպաստելով ժամկետանց պարտավորությունների քանակի և ծավալի նվազեցմանը
Ապահովել հաճախորդների հետ երկարաժամկետ և վստահելի հարաբերությունների ձևավորումն ու զարգացումը
Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության, ֆինանսների, բիզնեսի կամ հարակից ոլորտներում)
Վաճառքի և բանակցությունների վարման հմտություններ
Հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցվելու և երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու կարողություն
Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ
Հաճախորդների կարիքները բացահայտելու և համապատասխան լուծումներ առաջարկելու ունակություն
Պատասխանատվության բարձր զգացում և արդյունքի նկատմամբ կողմնորոշվածություն
Սթրեսային և կոնֆլիկտային իրավիճակներում արդյունավետ հաղորդակցվելու և լուծումներ գտնելու ունակություն
Թիմում արդյունավետ աշխատելու և տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցելու կարողություն
Ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Սեղմ ժամկետներում աշխատելու, աշխատանքը ճիշտ պլանավորելու և առաջնահերթություններ սահմանելու ունակություն
Նախաձեռնողականություն և արագ կողմնորոշվելու ունակություն
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո կազմակերպությունն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ և այլն: