Մասնաճյուղի կառավարիչ, «Հոմպլեքս Մոլ» մասնաճյուղ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի Մասնաճյուղի կառավարչի հաստիքը զբաղեցնելու համար, ով պատասխանատու կլինի ստորև նշված գործառույթները կատարելու համար: «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի Մասնաճյուղի կառավարչի հաստիքը զբաղեցնելու համար, ով պատասխանատու կլինի ստորև նշված գործառույթները կատարելու համար:
Մասնաճյուղի աշխատակիցների կողմից իրականացվող բոլոր ընթացիկ աշխատանքների կազմակերպում, վերահսկում, դրանց անընդհատության ապահովում,
Մասնաճյուղի կողմից բանկային պրոդուկտների և ծառայությունների վաճառքի ղեկավարում
Սահմանված վաճառքի պլանների կատարում,
Հաճախորդների գոհունակությունը բարձրացնելու նպատակով մասնաճյուղում հաճախորդների սպասարկման բարձր չափանիշների ապահովում,
Նոր հաճախորդների ներգրավում, ներկա և պոտենցիալ հաճախորդների հետ ակտիվ համագործակցություն,
Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում,
Մասնաճյուղի տարեկան բյուջեի ցուցանիշների կատարման գործընթացի ապահովում և վերահսկում,
Մասնաճյուղում գտնվող դրամական միջոցների և այլ արժեքների պահպանման գործընթացի վերահսկում,
Մասնաճյուղի վարկային պորտֆելի վերահսկում և տրամադրված վարկերի ժամանակին մարումների ապահովում,
Հետագա ռիսկերից խուսափելու համար մասնաճյուղի վարկային պորտֆելի որակի համար պատասխանատվություն կրում,
ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ։
Բարձրագույն տնտեսագիտական/ֆինանսական կրթություն,
4-5 տարվա համապատասխան մասնագիտական փորձ,
Ղեկավարման հմտություններ,
Ինքնակազմակերպման և ժամանակի կառավարման հմտություններ,
ՀՀ բանկային օրենսդրության իմացություն,
Համակարգչային գիտելիքների իմացություն,
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
Ֆինանսական և գործառնական ռիսկերը գնահատելու ունակություն,
Անկախ աշխատելու ունակություն,
Որոշումներ կայացնելու ունակություն,
Գերազանց վերլուծական հմտություններ,
Գերազանց միջանձնային և խնդիրներ լուծելու հմտություններ,
Պատրաստակամություն պարբերաբար գործուղվելու ՀՀ մարզեր,
Մանրուքների հանդեպ ուշադիր, լավ կազմակերպված անձնավորություն, ով ունակ է միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարել:
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: