Financial analyst

Gotcha.amYerevanstaffamzveřejněno 01. 09. 2026

Աջակցել ընկերության ֆինանսական կառավարմանը՝ ապահովելով ճշգրիտ և ժամանակին հաշվետվություններ, բյուջե/փաստացի ցուցանիշների վերլուծություն, դրամական միջոցների պլանավորում և վաճառքի կետերի ու պրոդուկտների արդյունավետության գնահատում։ 

Կազմել և ներկայացնել P&L և այլ կառավարչական ֆինանսական հաշվետվություններ։

Ստուգել ֆինանսական տվյալների ամբողջականությունն ու ճշտությունը և ապահովել հաշվետվությունների ժամանակին ներկայացումը։

Համադրել բյուջետային և փաստացի ցուցանիշները, վերլուծել շեղումները և ներկայացնել դրանց պատճառներն ու ազդեցությունը։

Մասնակցել ֆինանսական կանխատեսումների, սցենարների և նոր վաճառքի կետերի ֆինանսական մոդելների մշակմանը։

Պլանավորել օրական ծախսերն ու դրամական միջոցների պահանջը։

Նախապատրաստել և կազմակերպել մատակարարների վճարումները՝ հաստատված ընթացակարգերի և ժամկետների համաձայն։

Վերահսկել կանխիկ դրամական միջոցների շարժը և աջակցել աշխատավարձերի հաշվարկի ու վճարման գործընթացին։

Պատրաստել վաճառքի կետերի և պրոդուկտների ֆինանսական վերլուծություններ։

Հաշվարկել և վերահսկել պրոդուկտների ինքնարժեքները, բացահայտել փոփոխությունների պատճառները և առաջարկել օպտիմալացման լուծումներ։

Մասնակցել KPI-ների մշակման և փաստացի արդյունքների հիման վրա փոփոխական վարձատրության/բոնուսների հաշվարկման գործընթացին։

Աջակցել IIKO, ՀԴՄ և POS համակարգերով իրականացվող ֆինանսական գործընթացներին։

Համագործակցել հաշվապահության, օպերացիոն և այլ ներքին թիմերի հետ՝ ֆինանսական տվյալների և գործընթացների արդյունավետ կառավարման նպատակով։

Ժամանակին հաղորդել ֆինանսական ռիսկերի, շեղումների, խնդիրների և հնարավոր ուշացումների մասին։

Կատարել պաշտոնի շրջանակում և կազմակերպության նպատակներից բխող այլ հանձնարարություններ։

Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահության, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում։

Ֆինանսների, հաշվապահության կամ բիզնես վերլուծության ոլորտում 1–3 տարվա աշխատանքային փորձ։

P&L-ի, բյուջետավորման և Cash Flow-ի հիմնական սկզբունքների իմացություն։

Excel-ի վստահ իմացություն՝ բանաձևեր, Pivot Table, տվյալների համադրում և վերլուծություն։

Մեծածավալ թվային տեղեկատվության հետ ուշադիր, համակարգված և ճշգրիտ աշխատելու կարողություն։

Վերլուծական և տրամաբանական մտածողություն։

Թվային տվյալներից բիզնես եզրակացություններ անելու և առաջարկներ ներկայացնելու կարողություն։

Բարձր պատասխանատվություն և ժամկետների պահպանման ունակություն։