Ծանրոցների մշակման հատուկ մասնագետ
Գլոբբինգը փնտրում է Ծանրոցների մշակման հատուկ մասնագետի, ով միանալու է մեր արագ աճող թիմին։
Կազմակերպել և իրականացնել ծանրոցների նույնականացման, գրանցման և մշակման ամբողջ գործընթացը՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան։
Անհրաժեշտության դեպքում իրականացնել ծանրոցների վերափաթեթավորում՝ ապահովելով դրանց անվտանգ պահեստավորումն ու հետագա մշակումը։
Կազմել, ձևակերպել և ներկայացնել համապատասխան հայտեր՝ հետագա գործընթացների արդյունավետ կազմակերպման նպատակով։
Ապահովել արդյունավետ համագործակցություն պահեստի և ընկերության համապատասխան ստորաբաժանումների հետ՝ աշխատանքային գործընթացների ժամանակին և անխափան իրականացման համար։
Պարբերաբար վերլուծել ընթացիկ գործընթացները և ներկայացնել բարելավման առաջարկներ։ Մասնակցել ներքին վերապատրաստումներին և շարունակաբար զարգացնել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։
Իր իրավասությունների շրջանակում կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարականներն ու առաջադրանքները։
Բարձր պատասխանատվության զգացում և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
Վերլուծական մտածողություն և խնդիրների արագ լուծման կարողություն։
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Թիմում արդյունավետ աշխատելու և հաղորդակցվելու կարողություն։
Աշխատանքային օրեր և ժամեր
Աշխատանքային օրեր՝ հնգօրյա,
Աշխատաժամեր՝ 9։30-18։30