SMM Specialist

FlashYerevanstaffamzveřejněno 28. 10. 2026

About the company

Ֆլեշ ընկերությունը փնտրում է նախաձեռնող և ստեղծարար SMM մասնագետի, ով կստանձնի ընկերության Facebook և Instagram էջերի բովանդակության, ռազմավարության և զարգացման պատասխանատվությունը։

Your tasks

Փնտրում ենք մասնագետի, ով կարող է ինքնուրույն առաջարկել գաղափարներ, վերածել դրանք հստակ կոնտենտ պլանի և համակարգել իրագործումը՝ գաղափարից մինչև հրապարակում ու արդյունքների գնահատում։

  • Մշակել սոցիալական մեդիայի ռազմավարությունը՝ ընկերության մարքեթինգային նպատակներին և բրենդի ինքնությանը համապատասխան, և դրա հիման վրա կազմել բովանդակության պլան։
  • Առաջարկել հրապարակումների, ֆոտոշարքերի, տեսանյութերի և անիմացիաների գաղափարներ, գրել հրապարակումների տեքստերն ու տեսանյութերի սցենարները։
  • Պատրաստել հստակ ստեղծագործական առաջադրանքներ գրաֆիկ դիզայների, լուսանկարչի, օպերատորի և անիմատորի համար։
  • Սերտ համագործակցել վիզուալ բովանդակությունը ստեղծող մասնագետների հետ, համակարգել նրանց աշխատանքը, տրամադրել հետադարձ կապ և հետևել, որ վերջնական նյութը համապատասխանի գաղափարին, բրենդի ոճին ու որակի պահանջներին։
  • Պարբերաբար այցելել Ֆլեշի լցակայաններ և Express Shop-եր՝ տեղում հեռախոսով Story և Reel ձևաչափերով բովանդակություն ստեղծելու համար։
  • Պլանավորել և տեխնիկապես ճիշտ հրապարակել բովանդակությունը Facebook-ում և Instagram-ում՝ ստուգելով տեքստերը, ձևաչափերը, հղումները և հրապարակման կարգավորումները։
  • Ապահովել լսարանի հետ հաղորդակցությունը՝ ժամանակին արձագանքելով մեկնաբանություններին և անձնական հաղորդագրություններին։
  • Հետևել մրցակիցների գործունեությանը սոցիալական մեդիայում, տեղական և միջազգային թրենդներին, առաջարկել ու փորձարկել բրենդին համապատասխան նոր ձևաչափեր։
  • Պարբերաբար վերլուծել էջերի և բովանդակության արդյունքները, պատրաստել հաշվետվություններ և առաջարկել բարելավումներ։
  • Թիմի հետ՝ համաձայնեցնելով առաջնահերթությունները, արշավներն ու ակնկալվող արդյունքները։

Requirements

  • SMM ոլորտում առնվազն 2 տարվա փորձ հայկական շուկայում։
  • Հայերենի գերազանց բանավոր և գրավոր իմացություն։
  • Բովանդակության ռազմավարություն և հրապարակումների պլան ինքնուրույն մշակելու կարողություն։
  • Հետաքրքիր և բրենդին համապատասխան գաղափարներ առաջարկելու, հրապարակումների տեքստեր ու կարճ սցենարներ գրելու հմտություն։
  • Facebook-ի, Instagram-ի և Meta Business Suite-ի միջոցով հրապարակումներ պլանավորելու ու տեղադրելու գործնական հմտություններ և տեխնիկական մանրամասների նկատմամբ ուշադրություն։
  • Վիզուալ բովանդակության որակը և բրենդի ոճին համապատասխանությունը գնահատելու կարողություն։
  • Սոցիալական մեդիայի ցուցանիշները վերլուծելու և դրանց հիման վրա որոշումներ առաջարկելու հմտություն։
  • Բարձր պատասխանատվություն, նախաձեռնողականություն, կազմակերպվածություն և թիմում արդյունավետ աշխատելու կարողություն։
  • Աշխատանքն ինքնուրույն պլանավորելու, ժամկետները պահպանելու և համաձայնեցված նպատակներին հետևողականորեն հասնելու պատրաստակամություն։

Առավելություն կհամարվեն

  • Meta Ads Manager-ում գովազդային արշավներ կարգավորելու, թիրախավորելու և կառավարելու հմտություններըպարտադիր պահանջ չեն, սակայն կդիտվեն էական առավելություն։*
  • Անգլերենի և ռուսերենի իմացությունը ևս կդիտվի մեծ մրցակցային առավելություն։

What we offer

Ինչ ենք առաջարկում

  • Ուսուցման և զարգացման հնարավորություն
  • Առողջության ապահովագրություն՝ մասնավոր և համընդհանուր
  • Տարեկան 6 վճարովի Day Off
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • PULS-ի հետ համագործակցության շրջանակում արտոնություններ

How to apply

Ինչպես դիմել Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը և վարած էջերի հղումները կամ պորտֆոլիոն hr@flashpetrol.am հասցեին՝ նամակի թեմայում նշելով «SMM մասնագետ — Անուն Ազգանուն»։

Ներկայացրեք մինչև երկու աշխատանքի օրինակ և կարճ նշեք, թե յուրաքանչյուր նախագծում ինչի համար եք պատասխանատու եղել՝ գաղափարներ, ռազմավարություն, տեքստեր, հրապարակումներ կամ բովանդակության ստեղծման համակարգում։ Հնարավորության դեպքում կցեք նաև արդյունքների օրինակներ։

Kontaktní osoba

Uvedeno zaměstnavatelem v inzerátu — pro dotazy a tvou přihlášku.