ISO կառավարման համակարգի պատասխանատու
<Սոֆթ Թրեյդ> ընկերությունը փնտրում է պատասխանատու, նախաձեռնող և մանրուքների նկատմամբ ուշադիր մասնագետի, ով կապահովի կազմակերպությունում ISO կառավարման համակարգերի ներդրման, պահպանման, վերահսկման և շարունակական բարելավման գործընթացները։
- ISO ստանդարտների պահանջներին համապատասխան կառավարման համակարգերի ներդրման և պահպանման ապահովում։
- ISO ընթացակարգերի, կանոնակարգերի, հրահանգների և այլ փաստաթղթերի մշակում, թարմացում և վերահսկում։
- Կառավարման համակարգի համապատասխանության վերահսկում միջազգային ստանդարտների պահանջներին։
- Ներքին աուդիտների պլանավորում և իրականացում։
- Աուդիտների ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունների վերլուծություն և շտկող գործողությունների վերահսկում։
- Արտաքին աուդիտների և սերտիֆիկացման գործընթացների կազմակերպում։
- Աշխատակիցների իրազեկվածության բարձրացման և համապատասխան ուսուցումների կազմակերպում։
- Կառավարման համակարգի արդյունավետության գնահատում և բարելավման առաջարկությունների ներկայացում։
- Համապատասխան հաշվետվությունների և փաստաթղթաշրջանառության վարում։
- Բարձրագույն կրթություն։
- ISO կառավարման համակարգերի իմացություն։
- ISO 9001 ստանդարտի պահանջների իմացություն (ISO 14001 և ISO 45001 ստանդարտների իմացությունը կդիտվի որպես առավելություն)։
- Ներքին աուդիտների իրականացման գիտելիքներ և փորձ։
- Փաստաթղթերի մշակման և վերլուծական աշխատանք կատարելու կարողություն։
- Համակարգված, կազմակերպված և պատասխանատու աշխատելաոճ։
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ։
- Կայուն աշխատանք և մասնագիտական զարգացման հնարավորություն։
- Մասնագիտական աճի հեռանկար։
- Համագործակցային և աջակցող աշխատանքային միջավայր։
- Մրցակցային աշխատավարձ՝ ըստ թեկնածուի փորձի և կարողությունների։