Պարետ

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իր թիմին միանալու է հրավիրում պարետի, ով կապահովի ընկերության տարածքում կարգուկանոնի պահպանումը և շենքերի պատշաճ շահագործմանն առնչվող ընթացիկ գործընթացների կազմակերպումը։

Հսկել բանվորների աշխատանքը և հետևել աշխատանքների պատշաճ կատարմանը,

Հետևել, որպեսզի աշխատանքային օրվա ավարտին աշխատասենյակների դռներն ու պատուհանները փակ լինեն,

Հետևել, երեկոյան ժամերին շենքերի դռները փակ լինեն,

Հետևել աղբի ժամանակին հեռացմանը,

Կազմակերպել փոքր անսարքությունների վերացման աշխատանքները,

Պահպանել աշխատասենյակների բանալիները պարետի սենյակում և ապահովել դրանց պատշաճ հաշվառումն ու տրամադրումը,

Հետևել վերելակի շահագործման անվտանգ և պատշաճ ընթացքին, խափանման դեպքում հոսանքազրկել վերելակը և տեղեկացնել վերելակավարին,

Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարել պաշտոնի շրջանակում այլ աշխատանքներ։

Պատասխանատվության և կարգապահության բարձր զգացում,

Ուշադրություն մանրուքների նկատմամբ,

Տարբեր աշխատանքային գործընթացներ համակարգելու կարողություն,

Արագ կողմնորոշվելու և խնդիրներին օպերատիվ արձագանքելու կարողություն,

Աշխատանքային կարգուկանոն պահպանելու և վերահսկելու կարողություն,

Հանձնարարությունները ժամանակին և պատշաճ կատարելու կարողություն,

Թիմում աշխատելու և աշխատակիցների հետ արդյունավետ հաղորդակցվելու կարողություն,

Բարեխղճություն և կազմակերպվածություն։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմորդներին և տեղեկացնում, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները։