Այգեպան
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իր թիմին միանալու է հրավիրում այգեպանի, ով կապահովի ընկերության տարածքի կանաչապատման և բույսերի պատշաճ խնամքի աշխատանքները։
Գարնանը և/կամ աշնանը էտել ծառերը, կտրել չորացած ճյուղերը և իրականացնել կանաչապատ տարածքների պահպանման ու ձևավորման համար անհրաժեշտ ագրոտեխնիկական աշխատանքներ,
Անհրաժեշտ հաճախականությամբ ջրել կանաչապատ տարածքները,
Իրականացնել կանաչապատ տարածքների մաքրման աշխատանքներ և աղբը տեղափոխել սահմանված վայր,
Խնամել ընկերության շենք-շինություններում, բացառությամբ աշխատասենյակների, տեղադրված բույսերը,
Ըստ անհրաժեշտության հնձել սիզամարգը՝ էլեկտրական և/կամ ձեռքի խոտհնձիչով,
Տնկել և խնամել ծաղիկները,
Ձմռանը կատարել ձյան մաքրման աշխատանքներ,
Անհրաժեշտության դեպքում իրականացնել ծառերի և բույսերի բուժման աշխատանքներ,
Պատասխանատու լինել իրեն տրամադրված աշխատանքային գործիքների պահպանման և անվտանգ շահագործման համար,
Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարել պաշտոնի շրջանակում այլ աշխատանքներ։
Այգեգործական և կանաչապատման աշխատանքներ իրականացնելու կարողություն,
Բույսերի, ծառերի և ծաղիկների խնամքի հիմնական գիտելիքներ,
Աշխատանքային գործիքներն անվտանգ և ճիշտ օգտագործելու կարողություն,
Պատասխանատվության և կարգապահության բարձր զգացում,
Ֆիզիկական աշխատանք կատարելու պատրաստակամություն,
Բարեխղճություն և աշխատասիրություն,
Ուշադրություն մանրուքների նկատմամբ,
Աշխատանքը ինքնուրույն կազմակերպելու և հանձնարարությունները ժամանակին կատարելու կարողություն,
Թիմում աշխատելու կարողություն։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմորդներին և տեղեկացնում, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները։