Engineer

Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունն աշխատանքի է հրավիրում ինժեների, ով կիրականացնի հեռուստատեսային տեխնիկական համակարգերի շահագործումը, սարքավորումների կարգաբերումն ու տեխնիկական սպասարկումը՝ ապահովելով հեռարձակման անխափան ընթացքը։ Կարող են դիմել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների նորավարտ անձինք:

Ապահովել հեռուստատեսային նկարահանումների և ուղիղ եթերների տեխնիկական նախապատրաստումը՝ կատարելով պրոֆեսիոնալ աուդիո, վիդեո և հարակից տեխնիկական սարքավորումների տեղադրումը, բոլոր անհրաժեշտ միացները և կարգավորումները,

Վերահսկել ձայնային և տեսաձայնային ազդանշանների անխափան ընդունումն ու փոխանցումը, ապահովել ձայնի և պատկերի բարձր որակը նկարահանումների և ուղիղ եթերների ընթացքում,

Իրականացնել տեսախցիկների, ձայնային սարքավորումների և այլ տեխնիկական միջոցների կարգաբերում, փորձարկում, շահագործում և տեխնիկական սպասարկում,

Խոտանների կամ տեխնիկական անսարքությունների դեպքում արագ հայտնաբերել պատճառները, հնարավորության սահմաններում վերացնել դրանք և դրանց մասին տեղեկացնել անմիջական ղեկավարին,

Նկարահանումների ավարտից հետո ապամոնտաժել, հավաքել և պահպանման համար համապատասխան վայրում տեղավորել տեխնիկական սարքավորումները,

Կատարել պաշտոնից բխող այլ հանձնարարություններ՝ անմիջական ղեկավարի ցուցումով։

Բարձրագույն կրթություն՝ հեռուստատեսության, տեխնիկական, հեռահաղորդակցության կամ հարակից ոլորտում,

Աուդիո, վիդեո և հեռուստատեսային տեխնիկական սարքավորումների հետ աշխատելու փորձ,

Տեսախցիկների, ձայնային սարքավորումների, մոնիտորների, հաղորդման և ընդունման համակարգերի աշխատանքի սկզբունքների իմացություն,

Աուդիո, վիդեո և հեռուստատեսային տեխնիկական սարքավորումների հետ աշխատելու հմտություններ,

Տեխնիկական սարքավորումների տեղադրման, կարգաբերման և շահագործման փորձ,

Տեխնիկական անսարքությունների արագ հայտնաբերման և վերացման կարողություն,

Պատասխանատվության բարձր զգացում և ուշադիրություն,

Թիմում արդյունավետ աշխատելու և արագ կողմնորոշվելու կարողություն։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմորդներին և տեղեկացնում, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները: