Clerk
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իր թիմին միանալու է հրավիրում գրավոր և բանավոր հաղորդակցման, կազմակերպչական և ադմինիստրատիվ հմտություններով գործավարի:
Կազմել ղեկավարի հանդիպումների և հեռախոսազանգերի օրացույցը, նշանակել հանդիպումներ, ղեկավարին հիշեցնել առաջիկա հանդիպումների և զանգերի մասին,
Ժողովների ժամանակ կազմել արձանագրություններ,
Ապահովել փաստաթղթաշրջանառություն՝ թղթային և էլեկտրոնային եղանակներով,
Կազմել պահանջագրեր, հանձնման-ընդունման ակտեր և իրականացնել վերահսկողություն դրանց հաստատման գործընթացի նկատմամբ,
Մուտքագրել աշխատակիցների արձակուրդի դիմումները ներքին փաստաթղթաշրջանառության համակարգ,
Կազմել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր,
Վարել գործնական նամակագրություն,
Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ:
Բարձրագույն կրթություն,
Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի բավարար իմացություն,
Արագ կողմնորոշվելու և բազմաբնույթ առաջադրանքներ կատարելու ունակություն ,
Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
Microsoft Office ծրագրերի (Outlook, Word, Excel, PowerPoint) լավ իմացություն,
Mulberry համակարգի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմորդներին և տեղեկացնում, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները: