Մանրէաբան
Երեմյան Ընկերությունների խումբը աշխատանքի է հրավիրում մանրէաբանների :
Հասցե ՝ Էրեբունի
Իրականացնել ընդունվող կաթի և պատրաստի կաթնամթերքի մանրէաբանական փորձաքննություններ՝ համաձայն ԳՕՍՏ-երի և արդյունքները գրանցել համապատասխան մատյաններում։
Իրականացնել սննդի հետ շփվող մակերեսների, օդի և աշխատակիցների ձեռքերի մանրէաբանական փորձաքննություն։
Լվանալ և մանրէազերծել լաբորատոր գույքը և սպասքը։
Պատրաստել անհրաժեշտ սննդային միջավայրեր։
Վերահսկել և ստուգաչափել լաբորատոր սարքերի ճիշտ աշխատանքի ապահովումը։
Վերահսկել մանրէաբանական լաբորատորիայի համար անհրաժեշտ նյութերի և այլ պարագաների առկայությունը։
Վերահսկել արտադրությունում սանիտարահիգենիկ վիճակը՝ արտադրական սարքերի, տարաների մաքրությունը, ըստ գործող հրահանգների։
Հետևել և ապահովել գրանցամատյանների ճիշտ և ժամանակին գրանցումները։
Կատարել կաթնամթերքի որակի բարելավմանը, տեսականու ընդլայնմանն ուղղված հետազոտական աշխատանքներ։
Բարձրագույն կրթություն կենսաբանության, մանրէաբանության ոլորտում։
ՄՄ ՏԿ կանոնակարգերի, մեթոդական ցուցումների և ԳՕՍՏ-երի լիարժեք իմացություն։
Կաթի և կաթնամթերքի մանրէաբանական ցուցանիշների փորձաքննությունների իմացություն և կատարում։
Որակի ապահովման և սննդի անվտանգության ստանդարտների իմացություն։
Աշխատանքային փորձը՝ ոչ պակաս 3 տարի։
Կազմակերպելու և թիմին առաջնորդելու ունակություն։
Աշխատանքը ժամանակին և բարեխիղճ կատարելու ունակություն։
Ճկունություն և թիմային աշխատանքի ունակություն։
Լինել խստապահանջ, խիստ կարագապահ, պարտաճանաչ և անաչառ։
Ունենալ պատասխանատվության բարձր զգացում։
Ունենալ թիմում աշխատելու հաղորդակցման հմտություներ և ժամանակի կառավարում։
Կաթնամթերքի արտադրությունում աշխատանքային փորձը կդիտարկվի, որպես առավելություն։