Մարքեթինգի մասնագետ

Ձիլլի Տրանս ՍՊԸAbovyanstaffamzveřejněno 04. 09. 2026

Աշխատանքի ենք հրավիրում  մարքեթինգի մասնագետի,  ով կհամակարգի ընկերության մարքեթինգային գործունեությունը և կաջակցի մարքեթինգային ռազմավարությունների մշակման ու իրականացման գործընթացին։

Կազմակերպության սոցհարթակների (Facebook, Instagram, LinkedIn) ընթացիկ կառավարում՝ ներառյալ բովանդակության պլանավորում, ստեղծում և հրապարակում,

⁠Կայքի բովանդակության պարբերական թարմացում՝ նորությունների, ծառայությունների, ինչպես նաև նոր առաջարկների վերաբերյալ տեղեկատվության թարմացում,

Կազմակերպության միջոցառումների լուսաբանում՝ ներառյալ նախապատրաստական աշխատանքներ, լուսանկարահանում և հրապարակումներ սոցհարթակներում,

Մարքեթինգային արշավների և ակցիաների համար բովանդակության ստեղծում և մշակում,

Դիզայներական նյութերի պատրաստման գործընթացի կազմակերպում,

⁠Սոցհարթակների ակտիվության մոնիթորինգ, տվյալների վերլուծություն, հաշվետվությունների կազմում և զարգացման առաջարկների ներկայացում։

Բարձագույն կրթություն մարքեթինգի, գովազդի, հասարակայնության հետ կապերի, հաղորդակցության, բիզնեսի կամ այլ հարակից ոլորտում,

Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում,

Թվային մարքեթինգի և վեբ վերլուծության սկզբունքների, գործիքների (Facebook Ads, Google Ads, Google Analytics) և մեթոդների իմացություն․

Հայերենի, ռուսերենի, անգլերենի գերազանց իմացություն,

Վերլուծական մտածողություն, ուշադրություն մանրուքների նկատմաբ և ճշտապահություն:

Աշխատանքային օրեր և ժամեր ` 5-օրյա՝ 09:00-18:00

Աշխատավայր ` Գետարգել (Առինջ մոլի հարևանությամբ), 2րդ փողոց , 2րդ փակուղի 2