Architect
«ԳՐԻՆ ՓՐՈՋԵԿՏ» ՍՊԸ-ն ընդլայնում է իր թիմը և հրավիրում է աշխատանքի փորձառու ու նախաձեռնող ճարտարապետի, ով կմասնակցի ընկերության բնակելի և բազմաֆունկցիոնալ նախագծերի մշակմանն ու իրականացմանը։
Մշակել բնակելի, հասարակական և այլ նշանակության շենքերի ճարտարապետական նախագծեր։
Պատրաստել էսքիզային, տեխնիկական և աշխատանքային նախագծեր, գծագրեր և նախագծային այլ փաստաթղթեր։
Մշակել հատակագծեր, ճակատներ, կտրվածքներ, հանգույցներ և ճարտարապետական մանրամասներ։
Աշխատանքային գծագրերի մշակում, ճարտարապետական փաթեթի կազմում։
Համագործակցել կոնստրուկտորների, ինժեներների և նախագծային թիմի մյուս անդամների հետ՝ ապահովելով նախագծերի ամբողջականությունն ու տեխնիկական համապատասխանությունը։
Ապահովել նախագծերի համապատասխանությունը ՀՀ քաղաքաշինական օրենսդրության, շինարարական նորմերի և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։
Իրականացնել նախագծային փոփոխություններ և ճշգրտումներ՝ պատվիրատուի, տեխնիկական պահանջների կամ շինարարության ընթացքում առաջացած անհրաժեշտության հիման վրա։
Մասնակցել նախագծերի համաձայնեցման, փորձաքննության և հաստատման գործընթացներին։
Անհրաժեշտության դեպքում իրականացնել հեղինակային հսկողություն շինարարական աշխատանքների ընթացքում և հետևել նախագծային լուծումների ճիշտ իրականացմանը։
Համակարգել և վարել նախագծային փաստաթղթերի շրջանառությունը և արխիվացումը։
Մասնակցել նախագծային խորհրդակցություններին, ներկայացնել նախագծային լուծումներ և առաջարկություններ։
Ապահովել աշխատանքների իրականացումը սահմանված ժամկետներում և բարձր որակով։
Հետևել ոլորտի նոր տեխնոլոգիաներին, շինանյութերին և ճարտարապետական ժամանակակից լուծումներին՝ դրանք կիրառելով ընկերության նախագծերում։
Բարձրագույն կրթություն Ճարտարապետություն մասնագիտությամբ։
Առնվազն 2–3 տարվա աշխատանքային փորձ ճարտարապետի պաշտոնում։
Գործող ճարտարապետական նորմերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
ՀՀ քաղաքաշինական օրենսդրության, շինարարական նորմերի և տեխնիկական կանոնակարգերի իմացություն։
ArchiCAD ծրագրի գերազանց իմացություն։
Revit , AutoCad, SketchUp , Lumion , Enscape կամ այլ մասնագիտական ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Microsoft Office փաթեթի (Word, Excel, Outlook) լավ իմացություն։
Ճարտարապետական նախագծերի, աշխատանքային գծագրերի և նախագծային փաստաթղթերի մշակման փորձ։
Տեխնիկական գծագրերը կարդալու, վերլուծելու և մշակելու կարողություն։
Տարածական և վերլուծական մտածողություն, ստեղծագործ մոտեցում նախագծային լուծումների մշակման գործում։
Ժամանակի արդյունավետ կառավարման և միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու կարողություն։
Թիմում արդյունավետ համագործակցելու և հաղորդակցման բարձր հմտություններ։
Պատասխանատվության բարձր զգացում, մանրուքների նկատմամբ ուշադրություն և արդյունքին միտված աշխատանքային մոտեցում։
Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։