Fire Alarm Systems Engineer

Սմարթ ԹեչYerevanstaffamzveřejněno 23. 10. 2026

About the company

«Սմարթ Թեչ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում հակահրդեհային ազդարարման համակարգերի ինժեների՝ ընկերության իրականացվող նախագծերում համակարգերի տեղադրման, ծրագրավորման, կարգաբերման և գործարկման աշխատանքները կատարելու համար։

Your tasks

  • Հակահրդեհային ազդարարման համակարգերի տեղադրում՝ նախագծերին և տեխնիկական փաստաթղթերին համապատասխան։
  • Կառավարման վահանակների, հրդեհային տվիչների, ազդարարման սարքերի և համակարգի այլ բաղադրիչների միացում։
  • Համակարգերի ծրագրավորում և կարգաբերում։
  • Համակարգի գործարկման տրամաբանության և սարքերի փոխգործակցության կարգավորում։
  • Համակարգերի փորձարկում և աշխատունակության ստուգում։
  • Անսարքությունների հայտնաբերում և վերացում։
  • Համակարգերի գործարկում և պատվիրատուին հանձնման աշխատանքներին մասնակցություն։
  • Կատարված աշխատանքների վերաբերյալ տեխնիկական փաստաթղթերի կազմում։

Requirements

  • Տեխնիկական կրթություն՝ էլեկտրատեխնիկայի, էլեկտրոնիկայի կամ հարակից ոլորտում։
  • Հակահրդեհային ազդարարման համակարգերի տեղադրման, ծրագրավորման և կարգաբերման աշխատանքային փորձ։
  • Հասցեական և ոչ հասցեական հակահրդեհային ազդարարման համակարգերի աշխատանքի սկզբունքների իմացություն։
  • Կառավարման վահանակների, հրդեհային տվիչների և ազդարարման սարքերի միացման ու կարգավորման հմտություններ։
  • Նախագծեր, էլեկտրական սխեմաներ և տեխնիկական փաստաթղթեր կարդալու կարողություն։
  • Համապատասխան ծրագրային ապահովմամբ և չափիչ գործիքներով աշխատելու կարողություն։
  • Անսարքությունների հայտնաբերման և վերացման հմտություններ։
  • Աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն և պահպանում։
  • Պատասխանատվություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և թիմում աշխատելու կարողություն։