Վաճառքի թիմի մասնագետ
Եթե դու սիրում ես բանակացություններով և անընդհատ նոր մարտահրավերներով լի ակտիվ աշխատանք, ապա ՖԻՆՔԱ Հայաստանը հենց քեզ է փնտրում՝ իր Կոնտակտային կենտրոնի վաճառքի թիմի մասնագետի պաշտոնում։
•Հեռախոսազանգերի միջոցով կապ հաստատել գործող և փակված հաճախորդների հետ
•Գնահատել հաճախորդի կարիքները
•Բանակցել հաճախորդների հետ և իրականացնել Ընկերության կողմից առաջարկվող ֆինանսական ծառայությունների վաճառք
- Լրացնել հաճախորդների կողմից ներկայացված վարկային հայտերը, կատարել դրանց ֆինանսատնտեսական վերլուծություն, հայտը ներկայացնել վարկային կոմիտեի հաստատմանը (մերժմանը) և կազմակերպել հաստատված վարկի տրամադրման գործընթացը
•Լսել և լուծում տալ հաճախոդրների կողմից բարձրաձայնված խնդիրներին կամ բողոքներին
- Տրամադրել տեղեկատվություն
- Ըստ անհրաժեշտության պատասխանել նաև մուտքային զանգերին
- Կազմել անհրաժեշտ հաշվետվությունները
- Կատարել ղեկավար անձնակազմի կողմից տրված այլ հանձնարարականներ
Բարձրագույն կրթություն, կարող են դիմել նաև ավարտական կուրսի ուսանողները
Աշխատանքային փորձը ֆինանսաբանկային համակարգի զանգերի կենտրոնում, վաճառքի և հաճախորդների սպասարկման ոլորտներում կդիտվի որպես առավելություն
Թիմային աշխատանք
Գործընթացները վերահսկելու և կառավարելու ունակություն
Զարգացած վերլուծական մտածողություն
Հաղորդակցվելու և բանակցելու գերազանց հմտություններ
Կոնֆլիկտային իրավիճակները հաղթահարելու և առաջացած խնդիրները լուծելու կարողություն
Սեղմ ժամկետներում և լարված իրավիճակում աշխատելու ունակություն
Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
Համակարգչային հմտություններ (MS office, AS-Bank)։
Ժամանակի կառավարում
Մրցակցային աշխատավարձ
Բոնուսներ (կախված է անհատական կատարողականից)
Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
Բժշկական ապահովագրություն
Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
Դասընթացներ
Կորպորատիվ միջոցառումներ
Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն