Ոսկերիչ գնահատողի օգնական՝ «Մարտունի» մասնաճյուղում
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ոսկերիչ գնահատողի օգնական՝ «Մարտունի» մասնաճյուղում աշխատելու համար:
- Ստուգել գրավ ընդունվող գույքը և ճշգրիտ գնահատել (հարգը, քաշը, թանկարժեք քարերը)
- Որոշել դրա դիմաց տրամադրվող վարկի առավելագույն չափը՝ սահմանված կարգին համապատասխան
- Ստուգել գնահատված գույքի գրավի պայմանագրում «ԳՐԱՎԻ ՆԿԱՐԱԳԻՐ» դաշտում նշված գրավի նկարագրի համապատասխանությունը փաստացի գրավադրվող զարդերի իսկությանը, հարգին և քաշին
- Ապահովել հետ վերադարձվող գրավի գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ նախապես հավաստիանալով, որ վարկը մարված է (պարտավորություն չկա)
- Ստորագրել գանձապահի կողմից կազմված ոսկու գրավադրմամբ վարկային և գրավի պայմանագրերը՝ դրանց իսկությունը ստուգելուց հետո
- Կատարել մասնաճյուղի պահպանության աշխատանքներ
- Անհրաժեշտության դեպքում, ղեկավարի կամ գործընկերոջ բացակայության (արձակուրդ, անաշխատունակության թերթիկ և այլ) ընթացքում, ստանձնել նաև տվյալ աշխատակցի պարտականությունները
- Ղեկավարի հանձնարարությամբ կատարել պաշտոնից բխող այլ գործառույթներ
- Հաճախորդների սպասարկման բիզնես էթիկայի նորմերի իմացություն
- Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Ուշադրություն, պատասխանատվություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office)
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն