Ոսկերիչ գնահատողի օգնական՝ «Կապան» մասնաճյուղում

Fast Bank CJSCKapanstaffamzveřejněno 23. 10. 2026

Ֆասթ Բանկին անհրաժեշտ է ոսկերիչ գնահատողի օգնական՝ «Կապան» մասնաճյուղում աշխատելու համար:

  • Ստուգել գրավ ընդունվող գույքը և ճշգրիտ գնահատել (հարգը, քաշը, թանկարժեք քարերը),
  • Որոշել դրա դիմաց տրամադրվող վարկի առավելագույն չափը՝ սահմանված կարգին համապատասխան,
  • Ստուգել գնահատված գույքի գրավի պայմանագրում «ԳՐԱՎԻ ՆԿԱՐԱԳԻՐ» դաշտում նշված գրավի նկարագրի համապատասխանությունը փաստացի գրավադրվող զարդերի իսկությանը, հարգին և քաշին,
  • Ապահովել հետ վերադարձվող գրավի գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ նախապես հավաստիանալով, որ վարկը մարված է (պարտավորություն չկա),
  • Ստորագրել գանձապահի կողմից կազմված ոսկու գրավադրմամբ վարկային և գրավի պայմանագրերը՝ դրանց իսկությունը ստուգելուց հետո,
  • Կատարել մասնաճյուղի պահպանության աշխատանքներ,
  • Անհրաժեշտության դեպքում, ղեկավարի կամ գործընկերոջ բացակայության (արձակուրդ, անաշխատունակության թերթիկ և այլ) ընթացքում, ստանձնել նաև տվյալ աշխատակցի պարտականությունները,
  • Ղեկավարի հանձնարարությամբ կատարել պաշտոնից բխող այլ գործառույթներ։

Հաճախորդների սպասարկման բիզնես էթիկայի նորմերի իմացություն

Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն

Ուշադրություն, պատասխանատվություն

Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office)

Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն