Մանրածախ պրոդուկտների ծառայությունում՝ պրոդուկտների մենեջեր

Fast Bank CJSCYerevanstaffamzveřejněno 23. 10. 2026

Ֆասթ բանկը Մանրածախ պրոդուկտների ծառայությունում պրոդուկտների մենեջերի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է վերլուծական մտածողությամբ և հաղորդակցման գերազանց հմտություններով աշխատակից։

  • Մշակել մանրածախ պրոդուկտների նորմատիվ մեթոդոլոգիական փաստաթղթեր, այդ թվում՝ որոշումներ, ընթացակարգեր, դիմումներ, պայմանագրերի օրինակելի ձևեր և բիզնես գործընթացներ, համաձայնեցնել համապատասխան ստորաբաժանումների հետ և ներկայացնել հաստատման
  • Մշակել մանրածախ պրոդուկտների նախագծային պլաններ, ներառյալ պայմանները, սակագները և ֆինանսական մոդելները, համաձայնեցնել համապատասխան ստորաբաժանումների հետ և ներկայացնել հաստատման
  • Մշակել, ներկայացնել և համաձայնեցնել նոր պրոդուկտների ներդրման, գործող պրոդուկտների օպտիմալացման և բիզնես գործընթացների կատարելագործման նպատակով տեխնիկական առաջադրանքներ (ֆունկցիոնալ պահանջներ)
  • Համագործակցել IT բլոկի հետ՝ մշակված ֆունկցիոնալ պահանջների իրականացման և ներդրման գործընթացում
  • Իրականացնել պրոդուկտների ներդրումից առաջ ֆունկցիոնալ պահանջների, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված փոփոխությունների և լրացումների թեստավորում
  • Կազմակերպել, իրականացնել և վերահսկել պրոդուկտների փորձնական և լայնածավալ մեկնարկները
  • Վերլուծել փորձնական մեկնարկների արդյունքները, հավաքագրել մասնաճյուղերի հետադարձ կապը, ներկայացնել առաջարկներ լայնածավալ ներդրման, դադարեցման կամ անհրաժեշտ լրամշակման վերաբերյալ
  • Մշակել ուսուցողական նյութեր, այդ թվում՝ ծրագրային ուղեցույցներ
  • Կազմակերպել և իրականացնել մասնաճյուղային ցանցի աշխատակիցների ուսուցում՝ նոր պրոդուկտների, նոր բիզնես գործընթացների և գործող պրոդուկտների կամ ծառայությունների փոփոխությունների վերաբերյալ
  • Պատրաստել և տարածել պրոդուկտների վերաբերյալ ընթացիկ պարզաբանող գրություններ մասնաճյուղերի համար
  • Ուսումնասիրել և վերլուծել շուկան, գնահատել գործող պրոդուկտների մրցունակությունը, մշակել նոր պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև ներկայացնել պայմանների, սակագների և գործընթացների փոփոխությունների առաջարկներ
  • Նախաձեռնել, կազմակերպել և իրականացնել պրոդուկտների խթանման ակցիաներ
  • Իրականացնել միջոցառումներ՝ ուղղված պրոդուկտների մրցունակության բարձրացմանը
  • Համաձայնեցնել և կնքել գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրեր՝ պրոդուկտների ներդրման և ծառայությունների մատուցման շրջանակում
  • Իրականացնել պարբերական հարցումներ մասնաճյուղերում՝ պրոդուկտների և բիզնես գործընթացների բարելավման վերաբերյալ առաջարկներ հավաքագրելու նպատակով
  • Հավաքագրել, վերլուծել և մշակել աշխատակիցների առաջարկները, ընտրել արդյունավետ նախաձեռնությունները, դասակարգել դրանք և ապահովել համապատասխան միջոցառումների իրականացումը
  • Լուծել մասնաճյուղերի ընթացիկ խնդիրները՝ կապված պրոդուկտների և բիզնես գործընթացների հետ
  • Կազմակերպել և վերահսկել ընթացիկ աշխատանքների իրականացումը
  • Ներկայացնել առաջարկներ՝ մանրածախ պրոդուկտների ծառայության աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան մասնագիտական ոլորտում, ընդ որում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձը պարտադիր է
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
  • Աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվության զգացում և բարեխիղճ վերաբերմունք
  • Նոր գաղափարներ առաջարկելու, դրանք վերլուծելու և փոփոխություններ նախաձեռնելու կարողություն
  • Ճշգրտություն, բծախնդրություն և մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն
  • Թիմում արդյունավետ աշխատելու և համագործակցելու զարգացած հմտություններ
  • Աշխատանքային առաջնահերթությունները ճիշտ սահմանելու և ժամանակը արդյունավետ կառավարելու կարողություն
  • Արագ կողմնորոշվելու, իրավիճակը գնահատելու և հիմնավորված որոշումներ կայացնելու գերազանց հմտություններ
  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, գործարար կառավարման կամ հարակից ոլորտում