Իրավաբան՝ Կազմակերպության շահերի պաշտպանության ծառայություն
«Ֆասթ Բանկ» ՓԲ Ընկերությունը Շահերի պաշտպանության ծառայությունում փնտրում է աշխատակից իրավաբանի ազատ հաստիքը զբաղեցնելու համար, ով պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝
- Պատրաստել հայցադիմումներ, հայցադիմումների պատասխաններ, բողոքներ, դիմումներ, միջնորդություններ, ծանուցումներ և այլ իրավական փաստաթղթեր,
- Ներկայացնել և պաշտպանել Բանկի շահերը դատարաններում, արբիտրաժում, ՀԿԱԾ-ում, պետական և այլ իրավասու մարմիններում, ինչպես նաև ապահովել Բանկի դեմ ներկայացված դատական գործերով ամբողջական իրավական սպասարկումը,
- Իրականացնել դատական, սնանկության և ՀԿԱԾ վարույթում գտնվող գործերի մշտադիտարկում և վերահսկողություն, պատրաստել համապատասխան հաշվետվություններ,
- Համագործակցել ՀԿԱԾ-ի, հաճախորդների, գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի հետ, անհրաժեշտության դեպքում վարել բանակցություններ և իրականացնել այցելություններ,
- Կազմել հաճախորդներին ուղղված անհրաժեշտ իրավական ծանուցումներ և լուծել Բանկի շահերի պաշտպանության շրջանակներում առաջացող այլ իրավական հարցեր։
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, ցանկալի է՝ ֆինանսաբանկային ոլորտում
- Դատական գործընթացներին մասնակցության փորձ
- ՀՀ քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, վարչական դատավարության և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի իմացություն
- Microsoft Office-ի և համակարգչային ծրագրերի լավ իմացություն
- Հստակ սահմանված ժամկետներում առաջադրանքները արդյունավետ կատարելու ունակություն։
- Հաղորդակցման և բանակցությունների վարման լավ հմտություններ
- Խնդրահարույց և լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն
- Պատասխանատվության բարձր զգացում, ուշադրություն մանրուքների նկատմամբ և կազմակերպվածություն
- Բարձրագույն իրավաբանական կրթություն, փաստաբանի արտոնագրի առկայությունը՝ ցանկալի
Աշխատանքային առավելություններ-* Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայիզոնա։