Մասնաճյուղային ցանցի ընթացիկ վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատակից
About the company
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Մասնաճյուղային ցանցի ընթացիկ վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատակից։
Your tasks
- Բանկի մասնաճյուղերում և այլ սպասարկվող տարածքներում ընթացիկ կոսմետիկ վերանորոգման աշխատանքների իրականացում,
- Պատերի և առաստաղների ներկման, ծեփամածկման, հղկման և հարդարման աշխատանքների կատարում,
- Պատերի, առաստաղների և այլ մակերեսների փոքր վնասվածքների, ճաքերի և թերությունների վերացում՝ներառյալ գիպսաստվարաթղթե մոնտաժման աշխատանքներ,
- Դռների, փականների, բռնակների, ծխնիների, կահույքի և այլ տարրերի մանր վերանորոգման ու կարգաբերման աշխատանքների իրականացում,
- Սալիկների, հատակի ծածկույթների, պլինտուսների և հարդարման այլ տարրերի փոքր վնասվածքների վերականգնում,
- Էլեկտրական լուսատուների, լամպերի և լուսավորության տարրերի փոխարինում ու մանր վերանորոգում՝ համապատասխան որակավորման և անվտանգության պահանջների պահպանմամբ,
- Էլեկտրական վարդակների, անջատիչների և էլեկտրական կցամասերի անսարքությունների հայտնաբերում ու վերացում՝ համապատասխան որակավորման և թույլտվության սահմաններում,
- Լուսավորության համակարգերի աշխատանքի ստուգում և հայտնաբերված անսարքությունների մասին պատասխանատու անձին տեղեկացում,
- Մանր սանտեխնիկական և կենցաղատեխնիկական խնդիրների վերացում՝ մասնագիտական կարողությունների սահմաններում,
- Բանկի մասնաճյուղերում առաջացած ընթացիկ վերանորոգման և տեխնիկական սպասարկման կարիքներին արձագանքում և աշխատանքների իրականացում՝ սահմանված ժամկետներում,
- Անհրաժեշտության դեպքում բանվորական աշխատանքի իրականացման հետ կապված ծառայություններ։
Requirements
- Տեխնիկական խնդիրներին արագ արձագանքելու, լուծումներ առաջարկելու և աշխատանքների արդյունավետ կազմակերպման կարողություն
- Աշխատանքների պլանավորման և միաժամանակ մի քանի խնդիրների արդյունավետ կառավարման ունակություն
- Բանակցելու, գործընկերների և ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ արդյունավետ հաղորդակցվելու հմտություններ
- Թիմում արդյունավետ աշխատելու, համագործակցելու և աշխատանքային գործընթացները համակարգելու կարողություն
- Բծախնդրություն, ճկունություն, կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում
- Բարձրագույն կրթություն